Yerevan, 24.June.2018,
--
:
--
,

Արմեն Աշոտյանը իրադարձությունների զարգացման ռիսկային երեք սցենար է առանձնացնում

 Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը առանձնացնում է իրադարձությունների զարգացման ռիսկային երեք սցենար, որոնցից այս օրերին պետք է խուսափել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ առաջին վտանգը, որ տեսնում  է երկրում, անարխիան է: Նա նկատեց, որ այս մտահոգությունը կիսում է նաև գործող իշխանությունը:

«Երկրորդ վտանգը, որը դրա հակընդդեմ վտանգն է, չափից ավելի մեծ ավտորիտար ճանապարհով գնալու գերկարգավորումների դաշտով քաղաքական այլախոհությունը սահմանափակելու կամ ճնշելու: Այս ճանապարհը նույնպես ռիսկային է: Այսօր տեսնում եմ հանրային-քաղաքական քննարկումների դիսկուրսում այն կարծիքների նկատմամբ անհանդուրժողականություն, որոնք չեն համապատասխանում գործող իշխանությունների կամ իրենց ղեկավարի կարծիքների հետ»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Երրորդ վտանգը Արմեն Աշոտյանը համարում է Հայաստանի համար պոպուլիզմի վտանգավոր այն աստիճանը, որը կարող է էրոզիայի ենթարկել պետական մարմինների գործունեությունը: «Ես այս երեք վտանգներն եմ տեսնում: Չեմ ասում, որ դրանք արդեն ամբողջությամբ տեսանելի են: Եթե տեսանելի լինեին, դուք էլ կտեսնեիք: Սա իմ քաղաքական կանխատեսումներից է, որտեղ ես կցանկանամ սխալված լինել»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ իշխանությունները հնարավորինս հեռու կմնան իր մատնանշած ռիսկային սցենարներից: Նրա խոսքով` այս պարագայում խորհրդարանական ընդդիմության կարևորագույն գործառույթներից է քաղաքական բազմակարծության ապահովումն է, խնդիրների մասին բարձրաձայնելն է:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan