Yerevan, 24.June.2018,
--
:
--
,

ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների աջակիցները բացել են Արշակունյաց պողոտան, դատարանի շենքը շրջափակված կմնա

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով մեղադրյալների աջակիցները հետևեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին և բացեցին Արշակունյաց պողոտան: Ակտիվիստները նման քայլով պահանջում էին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխել և ազատ արձակել ամբաստանյալներին:

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող Գագիկ Եղիազարյանի հայր` Պավել Եղիազարյանը, հայտնեց, որ ակտիվիստները որոշել են շրջափակել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը:

«Մենք որոշեցինք դադարեցնել Արշակունյաց պողոտայի արգելափակումը և բացել երթևեկությունը, սակայն դատարանի շենքը պետք է արգելափակվի` ելքն ու մուտքը: Մեր պահանջը մնում է ուժի մեջ», -ասաց Պավել Եղիազարյանը:

Հարցին` արդյոք պատրաստվում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Անշուշտ, ցանկալի կլիներ պարոն Փաշինյանի հետ հանդիպել»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության գործողությունները: Նա նշել էր, որ հասկանալի չէ ամենօրյա ռեժիմով ճանապարհների փակումն ու անհնազանդության գործողությունների իրականացնումը: «Ում ենք մենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մե՞զ: Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ»,- ասել էր նա:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan