Yerevan, 24.June.2018,
--
:
--
,

Զեյնալյանը խնդիր է առաջադրել գտնել ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների հարցի լուծման օրինական ճանապարհներ

 ՊՊԾ գնդի գրավման գործը պետք է լուծում ստանա դատարանի կողմից: Lրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ խնդիր է առաջադրել ուսումնասիրել ու գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհներ ու մեթոդներ: «Կդիտարկվեն բոլոր այն մեթոդները, որոնք կլինեն օրինական, արդար՝ հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը: Ընդհանրապես ապստամբության իրավունքը իրացնողները, երբ մտնում են այդ գործընթացի մեջ, հաշվարկում են բոլոր հնարավոր ելքերը»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով համաներման մասին խոսակցություններին՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ դրա մասին միշտ է խոսվում, իսկ ընդհանրապես համաներման փաստաթուղթը ճիշտ կլինի վաղօրոք չհանրայնացնել: «Ճիշտ չէ այն հրապարակել: Որևէ մեկը չի կարող տալ տեղեկատվություն՝ արվում է, թե չի արվում: Քննարկման նախապատրաստման փաստն ինքնին գաղտնի է»,-հավելեց Զեյնալյանը:

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների աջակիցները երկու օր է փողոցներ են փակում՝ պահանջելով խափանման միջոց կալանքը փոխել: Մայիսի 16-ին դատարանը մերժել էր խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղբանտարկյալների խնդրի հետ կապված կոչ է արել գործերը տարանջատել՝ քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ չկան զոհեր, և գործեր, որտեղ կան զոհեր: «Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Սասնա ծռերի» գործին: Ես հույս ունեմ, որ որևէ քաղաքացի չի ակնկալում, որ ես պետք է մտնեմ բանտերը դռները բացեմ, ասեմ՝ տղե՛րք, դուրս եկեք: Դա ճիշտ ճանապարհ չէ: «Սասնա ծռերի» գործը հասկանալիորեն մի փոքր այլ է, և ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այս գործի հանգուցալուծումը կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի համար»,-ասել է նա:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan