Yerevan, 19.September.2018,
--
:
--
,

Օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում. Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանությանը

Երևանի քաղաքապետարանը դիմում է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով ձեռնարկել միջոցներ քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի կողմից ուղարկված դիմումի մեջ ասվում է.

«Հարգելի պրն Օսիպյան,

օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվողպետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։

Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

Մյասնիկյանի արձանի հարակից այգում ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստները մայիսի 16-ին ներխուժել են քաղաքապետարանի շենք, բարձրացել երրորդ հարկ և հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Ակտիվիստներին մոտեցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Նա նշել է, որ նման ձևով հարցեր չեն լուծում: Նա առաջարկել է վերադառնալ ճեպազրույցների դահլիճ, որտեղ հանդիպում կունենան քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի և համապատասխան մարդկանց հետ, ովքեր կպատասխանեն նրանց հարցերին: Ակտիվիստները, սակայն մերժում են ներկայացվող բոլոր առաջարկները՝ պնդելով, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan