Իսրայելի օրենսդիրները կրկին բարձրացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին կրկին Կնեսետի օրակարգում է հայտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Ինչպես հաղորդում է  Jerusalem Post-ը, Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան հայտարարել են, որ ներկայացնելու են Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ:

Նրանք ընդգծել են, որ եկել է ժամանակը, որ Իսրայելը ճանաչի թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը՝ մի քայլ, որն իսրայելական կողմը խուսափում էր ձեռնարկելուց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվնասելու նպատակով:

«Մենք բարոյականության դասեր չենք ընդունելու հակասեմիտ թուրք մսագործից, ով ամեն օր Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռմբակոծում է հազարավոր քրդերի և ում երկիրը պատասխանատու է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության, ինչպես նաև ասորիների դեմ գործած պատմական սարսափների հարցում»,- ասել է Շմուլին՝ նշելով, որ Իսրայելը պետք է վաղուց ճանաչած լիներ ցեղասպանությունը:

Նրա գործընկերը՝ Օհանան ընդգծել է, որ ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը դիվանագիտական գործոններով պայմանավորելն արդեն վաղուց ժամանակավրեպ է: «Շատ ուշ չէ արդարություն հաստատելու համար: Ժամանակն է պաշտոնապես ճանաչել հայերի դեմ իրականացված անարդարությունը»,- ասել է նա:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև 2017 թվականի փետրվարին ներկայացրել էր «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, որը, սակայն, քվեարկության արդյունքում մերժվել էր: Դա նշանակում է, որ Լապիդի բանաձևը նորից քննարկման չի կարող դրվել մինչև օգոստոս:

Jerusalem Post-ի դիվանագիտական աղբյուրն ընդգծել է, որ իրադրությունը շատ նուրբ է և ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Իսրայելի արտգործնախարարությունը հրաժարվել է մեկնաբանել հարցը:

Ուշագրավ է, որ իսրայելցի օրենսդիրները Հայոց ցեղասպանության հարցը պարբերաբար բարձրացնում են Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ժամանակ՝ որպես պաշտոնական Անկարային զսպելու միջոց:

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները խիստ լարվել են մայիսի 14-ին Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախման պատճառով, որը խլել է ավելի քան 60 պաղեստինցու կյանք: Թուրքիան հետ է ուղարկել իր երկրում Իսրայելի դեսպանին և հյուպատոսին, իսկ Իսրայելը՝ Թուրքիայի դեսպանին:

Թուրքիայի բարձր ղեկավարությունը խիստ քննադատություններ է հնչեցրել Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ:

Թուրքիայում կատարվածի առնչությամբ եռօրյա սուգ է հայտարարվել:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan