Yerevan, 16.October.2018,
--
:
--
,

ՊՊԾ գնդի գործով պաշտպանները միջնորդեցին փոխել մեղադրյալների կալանքը. Վարուժան Ավետիսյանը ցանկանում է ասուլիս տալ

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մայիսի 16-ին տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը: Այս մասով քննվում են մեղադրյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի գործերը:

Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց թույլատրելու իր պաշտպանյալին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մամուլի ասուլիս անցկացնելու համար:

Նույն միջնորդությամբ հանդես եկավ մեղադրյալ Պավել Մանուկյանը, սակայն այս անգամ նա նշեց, որ ցանկանում է մամուլի ասուլիս անցկանցնել դատական նիստերի դահլիճում:

 Մեղադրական կողմը առարկեց այդ միջնորդությանը՝ նշելով, որ դատական նիստերի դահլիճում ասուլիս անցկացնելու վերաբերյալ դատավարական ընթացակարգ գոյություն չունի:

Դատավոր Մակյանը նշեց, որ այդ միջնորդությունները կքննարկի դատական նիստի ավարտին:

Պաշտպանները նաև իրենց պաշտպանյալների կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցին:

Մեղադրական կողմը գտնում է, որ բերված միջնորդությունները անհիմն են և ենթակա են մերժման:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan