«Հոմենըթմենը»՝ բասկետբոլի Լիբանանի չեմպիոն

Բեյրութի Հայ մարմնակրթական ընդհանուր միության տղամարդկանց բասկետբոլի թիմը դարձավ Լիբանանի չեմպիոն:
Եզրափակիչում «Հոմենըթմեն»-ը մրցում էր «Ռիադ»-ի հետ: Թիմերը պետք է մրցեին 7 խաղում և երկրի չեմպիոն կոչումը կնվաճեր 4 հաղթանակ տոնած ակումբը: «Հոմենըթմեն»-ին հաջողվեց դիմակայության 4:3 հաշվի շնորհիվ դառնալ Լիբանանի չեմպիոն:
«Հոմենըթմեն»-ի բասկետբոլի թիմը հիմնադրվել է 1918 թվականին և համարվում է Լիբանանի հնագույն բասկետբոլային ակումբներից մեկը: