Վարույթ է ընդունվել ոստիկանության կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով հարուցված քրգործը

 Մարմնական վնասվածքներով ապրիլի 27-ին բժշկական կենտրոն դիմած Երևանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը հայտարարել է, որ 20.04.2018թ.-ին Երևան քաղաքի Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվելու ժամանակ ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Բացի այդ, Ա. Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ իրեն բերման ենթարկած ոստիկաններից մեկն իր ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է 52.000 ՀՀ դրամ արժողությամբ երկու էլեկտրոնային կրիչ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի առթիվ 07.05.2018թ.-ին ՀՀ ոստիկանությունում քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:

Ի դեպ, նույն հոդվածի հատկանիշներով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել, ինչպես նաև վարույթ են ընդունվել 50-ից ավելի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործեր` 2018 թ.-ի ապրիլի 13-ից Երևանում, ինչպես նաև հանրապետության մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած հավաքների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների հաղորդումների հիման վրա: Վերջիններս, մասնավորապես, հայտնել են, որ իրենց բերման ենթարկած ոստիկանները ծեծել և բռնություն են գործադրել իրենց նկատմամբ: Նաև հայտնել են, որ վնասվածքներ են ստացել ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով:

Վերը նշված բոլոր քրեական գործերը, փաստական հանգամանքներով պայմանավորված, միացվել են ոստիկանության պաշտոնատար անձանց նկատմամբ դեռևս ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և  309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցված քրեական գործին:

Նկատի ունենալով նշված քրեական գործի բարդությունն ու բազմադրվագ լինելը, ինչպես նաև բացահայտման ենթակա հանգամանքները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է կատարել լայնածավալ և անհետաձգելի քննչական գործողություններ, ստեղծվել է քննչական խումբ:

Քրեական գործի շրջանակներում քննություն է կատարվում ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձանց կողմից վերոհիշյալ դեպքերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների, այդ թվում` լրագրողների և փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու ավելի քան 60 դրվագով:

Մայիսի 16-ի դրությամբ հիշյալ քրեական գործի շրջանակներում արդեն տուժող է ճանաչվել 25 անձ, այդ թվում` 5 լրագրող և 1 փաստաբան:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միաժամանակ հայտարարում է, որ այն քաղաքացիները, ովքեր վերը նկարագրված դեպքերի օրերին տուժել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների անհամաչափ գործողությունների հետևանքով, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan