«Սասնա ծռերի» գործը հասկանալիորեն մի փոքր այլ է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալների խնդրի հետ կապված կոչ է արել գործերը տարանջատել՝ քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ չկան զոհեր, և գործեր, որտեղ կան զոհեր: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Սասնա ծռերի» գործին: Այս մասին նա խոսել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ միացման ժամանակ:

«Այն գործերը, որտեղ մենք զոհեր չունենք, այդտեղ հարցեր չկան և շատ հեշտ այդ մարդիկ պետք է դուրս գան բանտերից՝ օրենքով սահմանված գործիքի կիրառմամբ: Եթե մարդու դատավճիռն ուժի մեջ է մտել, որոշակի ժամկետով դատապարտվել է ազատազրկման, ապա պետք է նայենք, թե արդյոք նրա պայմանական վաղաժամկետ ազատելու ժամանակը լրացել է, և տեսնենք, թե ինչ օրինական ճանապարհներ կան, որ այդ խնդիր լուծենք: Եթե նման հնարավորություն չկա մտածենք համաներմամբ ազատ արձակելու մասին: Եթե պարզվի, որ այդ գործիքն էլ հնարավոր չէ կիրառել, ապա պետք է կիրառել ներման ինստիտուտը»,-ասաց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախաքննության փուլում գտնվող գործերի դեպքում պետք է փորձել հասկանալ, թե օրինական ինչ միջամտություն կարող լինել, որպեսզի այդ հարցը լուծվի: «Ես հույս ունեմ, որ որևէ քաղաքացի չի ակնկալում, որ ես պետք է մտնեմ բանտերը դռները բացեմ, ասեմ՝ տղե՛րք, դուրս եկեք: Դա ճիշտ ճանապարհ չէ: «Սասնա ծռերի» գործը հասկանալիորեն մի փոքր այլ է, և ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այս գործի հանգուցալուծումը կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի համար: Այս խնդրի վերաբերյալ տարբեր ֆորմատներով հանրային քննարկում կունենանք, դեպքերի ժամանակ սպանված ոստիկանների հարազատներին կհրավիրենք, կզրուցենք, նրանց նույնպես կլսենք, ամբողջ ինֆորմացիան ի մի բերենք, հասկանանք, թե ոնց ենք լուծում: Ես չեմ խոսում այն տարբերակի մասին, որ ասեմ այս խնդիրը չպետք է լուծենք, պետք է ճշգրիտ գնահատենք իրավիճակը, հասկանանք՝ ինչպես ենք լուծում և ինչ ծավալներով: Նուրբ խնդիր է, պետք է լուծել բացառապես իրավական ճանապարհով, որը որոշակի ընթացակարգ ու ժամանակ է ենթադրում»,- ասաց նա:

«Որպես վարչապետի թեկնածու ԱԺ իմ ելույթի ժամանակ խոսել եմ քաղբանտարկյալների մասին՝ ասելով որ այդ խնդրին պետք է լուծում տրվի՝ ազատվելով քաղբանտարկյալ ունեցող խարանից: Շատերը պատկերացնում են, որ այդ հայտարարությունից հետո պետք է գնանք և բանտախցերի դռները բացենք ու մեր քաղբանտարկյալներին ասենք՝ ժողովուրդ ջան դուրս եկեք: Դա ճիշտ և օրինական ճանապարհ չէ: Մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների միջոցով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan