Yerevan, 16.October.2018,
--
:
--
,

Գլխավոր դատախազը բացում է փակագծերը. ապրիլին ԱԺ միջնորդություն էր ներկայացվել է միայն Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարզաբանել է ապրիլին երկրում ծավալված շարժման ընթացքում այն ժամանակ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ձերբակալելու իրավական հիմքերը։ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, ընդգծեց, որ ապրիլի 22-ին պատգամավորները ձերբակալվել են ապօրինի հավաքներ և երթեր կազմակերպելու համար։

Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազին խնդրեց ներկայացնել պատգամավորներին ձերբակալելու իրավական հիմքերը՝ ընդգծելով, որ այդ օրը Նիկոլ Փաշինյանին, ըստ էության առևանգել էին, քանի որ նրա գտնվելու վայրի մասին իրենք տեղեկություններ չեն ունեցել ու չեն կարողացել այցելել նրան։ Մարուքյանը նաև նշեց, որ ձերբակալությունից հետո Ազգային ժողով միջնորդություններ են ներկայացվել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ եղավ այդ միջնորդությունների հետ։

Արթուր Դավթյանն ընդգծեց, որ ձերբակալումից հետո անձը հեռախոսազանգի միջոցով իրավունք ունի հարազատներին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին: «Միևնույն ժամանակ, վարույթ իրականացնող քննիչը իր վերադասի համաձայնությամբ կարող է այդ զանգի իրավունքը մինչև 12 ժամ երկարաձգել: Որքանով ես տեղյակ եմ այս հարցում անհրաժեշտ ժամկետները պահպանվել են»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Նա մանրամասնեց, որ գլխավոր դատախազությունն Ազգային ժողով միջնորդություն ներկայացրել է միայն Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, սակայն դրան հետևել են հայտնի իրադարձությունները, երբ ՀՀ փոխվարչապետը նամակով դիմել է իրեն և խնդրել է հետ վերցնել միջնորդությունն Ազգային ժողովից: «Դրանից հետո ես նամակով դիմել եմ Ազգային ժողովի նախագահին և խնդրել եմ օրակարգից հանել այդ հարցը»,- եզրափակեց գլխավոր դատախազը:

Ապրիլի 22-ին Արցախի փողոցից ոստիկանությունը բերման էր ենթարկել Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին: Ապրիլի 23-ին, սակայն, պատգամավորներն ազատ արձակվեցին: Նույն օրը հրաժարական տվեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետի պաշտոնում, ապա Արարատ Միրզոյանին նշանակեց առաջին փոխվարչապետ:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan