Yerevan, 16.October.2018,
--
:
--
,

Իգոր Դոդոնը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Մոլդովա

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն անդրադարձել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Մոլդովայի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով :

Մոլդովայի նախագահը հանդիպման ընթացքում վերահաստատել է իր մասնակցությունը այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ինչպես նաև ՀՀ վարչապետին հրավիրել է այցելել Մոլդովա:

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ես ծանոթացա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ընդգծեցի դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ պատմության մեջ առաջին անգամ Մոլդովայի նախագահի այցը Հայաստան 2017թ. նոյեմբերին: Իր կողմից պարոն Փաշինյանը հաստատեց հայկական պատվիրակության մտադրությունը աջակցել Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալուն: Մա նաև խոսեց մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների և Մոլդովայի պատմության և մշակութային կյանքին հայերի նշանակալի մասնակցության մասին: Խոսակցության ավարտին ես  հաստատեցի իմ մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը կկայանա հոկտեմբերին: Բացի այդ՝ ես Նիկոլ Փաշինյանին հրավիրել եմ այցելել Մոլդովա»,- գրել է Իգոր Դոդոնը:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan