Nyut.am | Սերժ Սարգսյանն ապրիլին օտարերկրյա որևէ առաջնորդի հետ Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու հարց չի քննարկել. Նաիրի Պետրոսյան
Yerevan, 18.August.2018,
--
:
--
,

Սերժ Սարգսյանն ապրիլին օտարերկրյա որևէ առաջնորդի հետ Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու հարց չի քննարկել. Նաիրի Պետրոսյան

այաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու օրերին օտարերկրյա որևէ առաջնորդի հետ երկրում արտակարգ դրություն սահմանելու հարց չի քննարկել: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը` արձագանքելով Reuters գործակալության հոդվածին, թե հրաժարականի մասին հայտարարելուց մեկ օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ռուսաստանցի պաշտոնյաների, ինչպես նաև իր թիմի անդամների հետ և քննարկել երկրում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը:

«Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար կցանկանայի հայտնել Մարգարիտա Անտիձեին (Reuters-ի հոդվածի հեղինակն է-խմբ.), որ 2018-ի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ երկրի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը»,- նշում է Նաիրի Պետրոսյանը:

Reuters գործակալությունը, իր դիվանագիտական աղբյուրին հղում անելով, գրել էր, թե ապրիլի 22-ին՝ իր հրաժարականի մասին հայտարարելուց մեկ օր առաջ, ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ռուսաստանցի պաշտոնյաների, ինչպես նաև իր թիմի անդամների հետ և քննարկել երկրում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan