Nyut.am | Էրդողանը Լոնդոնում խոսել է Հայաստանի մասին ու կրկնել անբարյացակամ հայտարարությունները
Yerevan, 18.August.2018,
--
:
--
,

Էրդողանը Լոնդոնում խոսել է Հայաստանի մասին ու կրկնել անբարյացակամ հայտարարությունները

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այս օրերին գտնվում  է Մեծ Բրիտանիայում, Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝  Chatham House-ում հանդես է եկել լայնածավալ ելույթով: Ինչպես հաղորդում է  թուրքական «Միլլիեթ» պարբերականը, «Թուրքիայի տարածաշրջանային և գլոբալ տեսլականը» խորագրով ելույթում Էրդողանն անդրադարձել է նաև Հայաստանին՝ հերթական անգամ ի ցույց դնելով ոչ բարյացակամ դիրքորոշում հարևան երկրի նկատմամբ:

Մասնավորապես, Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան աջակցում է Կովկասում և Մերձավոր Արևելքում  տևական խաղաղության և բարօրության հաստատման բոլոր նախաձեռնություններին՝ հավելելով. «Այս պատկերից բացակայող միակ երկիրը Հայաստանն է: Սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարության կողմից ողջամիտ մոտեցում կտեսնենք»:

Սա վերջին օրերին Հայաստանի մասին Թուրքիայի ղեկավարության կողմից արված երկրորդ նման հայտարարությունն է, որը գալիս է հերթական անգամ փաստելու, որ պաշտոնական Անկարան չի հրաժարվում Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսելու իր ավանդույթից:

Մայիսի 11-ին այդ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարությանը, սակայն, կրկնելով Անկարայի նախապայմանները: Մասնավորապես, նա հայտարարել էր, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները վերանայել միայն այն դեպքում, եթե հայկական կողմը կատարի իրենց կողմից առաջարկված նախապայմանները և «փոխի տարիներ ի վեր Թուրքիայի հանդեպ ունեցած թշնամական դիրքորոշումը»:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan