Yerevan, 13.December.2018,
--
:
--
,

«Լիանա Բատորին կրքոտ էր ու համարձակ, իսկ Լիանա Մկրտչյանը թեթև է ու դեղին». Լիանա Մկրտչյան

«Արվեստի կանացի պրոֆիլը» նախագծի հյուրն է գեղանկարչուհի, ով առաջին իսկ անհատական ցուցահանդեսից զարմացրել է արվեստասերներին իր գույների ու ոճերի համարձակությամբ, կրքոտ ու արյունոտ կտավներով: Մեր հյուրն է ՀՀ Նկարիչների միության պատվավոր անդամ, Աշխարհի հայ նկարիչների միջազգային միության անդամ, երիտասարդ նկարչուհի Լիանա Մկրտչյանը, ով նախկինում ստեղծագործում էր Լիանա Բատորի կեղծանվամբ, բայց Հունգարիայի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու դեպքից հետո հրաժարվեց ստեղծագործական կեղծանունից: -Ինչո՞վ էր Բատորի կեղծանունը կապված Հունգարիայի հետ.. Հատկապես ի՞նչ էիք  մատնանշում այդ քայլով: -Բատորի ազգանունը վերցրել էի 16-րդ դարում ապրած Հունգարացի կոմսուհի Էրժեբետ Բատորիից, ով հայտնի է եղել իր արյունարբու հակումներով: Իմ ամենահայտնի կտավներից մեկը  նկարել էի մարդու արյունով, այդ իսկ պատճառով հենց հունգարացի հայտնի կոմսուհու ազգանունն էի ընտրել  որպես ստեղծագործական կեղծանուն և ասեմ, որ այն ինձ անչափ դուր էր գալիս, ու ես զգում էի, որ այն արդեն ասոցացնում եմ ոչ թե Էրժեբետ Բատորիի, այլ հենց իմ էության հետ: Բայց Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշումից հետո այդ հարցի շուրջ դիրքորոշումս հայտնեցի` որոշելով հրաժարվել կեղծանունիցս: Սա պետք չէ հասկանալ, որպես բացասական վերաբերմունք հունգարացիների մշակույթի նկատմամբ, բնավ, ես ուղղակի կանգնեցի ազգիս կողքին: -«Գունապնակ արյունով» կտավին արդեն անդրադարձաք: Այն իրո՞ք  նկարված է մարդու արյունով (Տես՝ նկար 4): -Այո, դա ճիշտ է, բայց ավելի շուտ կասեի, որ, լինելով սիրո խորհրդանիշ, այս կտավը պարզապես պատմում է բնական զգացմունքների մասին բնական նյութերով: -Կտավներ ունեք միստիկական թեմաներով` անգամ արյունով նկարված, բայց դրանց կողքին կարելի է տեսնել պարզ բնանկարներ: Ձեր ներաշխարհնե՞լ է այսքան կոնտրաստային: -Միանշանակ: Նկարը հնարավոր չէ կանխորոշել: Յուրաքանչյուր կտավ իմ աշխարհի մի մասն է և ստեղծված է որոշակի զգացողության պահի: -Ստեղծում եք նկարների Ձեր աշխարհը` պատկերացնու՞մ եք, թե ինչպիսին կլինի այդ աշխարհի ավարտուն տեսքը: -Երբեք չեմ փորձել կանխորոշել դա: Էությամբ այնպիսին եմ, որ չեմ կարծում, թե որևէ պահի կանգ կառնեմ ինչ-որ գեղարվեստական ուղղության կամ ոճի վրա: Ես շարունակ նոր լուծումներ եմ փնտրում: Կարծում եմ` անուղղելի փնտրող եմ… -Չնայած բազմազանությանը` նկատել եմ մի ընդհանուր գիծ… առհասարակ Ձեր գույներն ու թեմատիկան առանձնանում են  համարձակությամբ, կարմիրի ու սևի սուր կոնտրաստներով… -Գիտե՞ք` պիտի ասեմ, որ դա ևս իմ ստեղծագործական կյանքի մի փուլն էր: Դա Լիանա Բատորին էր, որի կտավները լի էին միստիկայով, մուգ գույներով ու նույնպիսի տրամադրությամբ… Այդ էտապում ես այդպիսին էի, բայց Լիանա Մկրտչյանը արդեն հիմա բոլորովին այլ արվեստ է ստեղծում, գունապնակս էլ է լիովին փոխվել… Դարձել եմ մի տեսակ թեթև ու դեղին… Ինձ երբեմն թվում է, որ հրաժարվելով «Բատորի»-ից` ես իմ մի մասնիկից էլ հրաժարվեցի, կրեցի աշխարհայացքային լուրջ փոփոխություններ: Դրանց մասին թերևս ավելի տեղին կլինի խոսել հաջորդ անհատական ցուցահանդեսից հետո: -Շատ եք սիրում կատուներ, դրանց հաճախ կարելի է հանդիպել Ձեր կտավներում: Ի՞նչն է գրավում այդ կենդանու մեջ (Տես՝ նկար 1): -Ազատասեր են, անկախ են, հանգիստ, միստիկ, գեղեցիկ: Ես նրանց նմանեցնում եմ կանանց` խանդոտ են, նեղացկոտ, մնում են այնտեղ, որտեղ իրենց լավ են վերաբերում: Կատուները երբեք շան պես չեն նվիրվում, դառնում են ընկեր, բայց ոչ` ստրուկ:
loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan