Երևան, 19.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Սոչիում է (տեսանյութ)

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Սոչի՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Սոչիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորեց Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի առաջին կանգառը Ադլերի Սբ Սարգիս հայկական եկեղեցին էր, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորեցին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Եկեղեցում կատարվեց բարիգալստյան աղոթք և մոմավառություն: ՀՀ վարչապետը ծաղիկներ զետեղեց եկեղեցու բակում գտնվող խաչքարերի մոտ: Փաշինյանը  ելույթ ունեցավ նաև հայկական համայնքի ներկայացուցիչների առջև, որոնք ջերմությամբ ընդունեցին ՀՀ նորընտիր վարչապետին:

Նա նշեց, որ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները պետք է ավելի ամրապնդվեն: Նա երախտիքի խոսք հղեց Ռուսաստանին, որ լավ է ընդունել հայկական համայնքին ու պայմաններ ստեղծել նորմալ կենսագործունեության համար, սակայն ընդգծեց, որ բոլորի նպատակը պետք է լինի հայրենադարձությունը: «Բայց ես ուզում եմ նաև ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն  է՝ հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգևոր, գիտական ներուժը կամ դրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացանելը և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Սոչիի բոլոր հայերին, գործարարներին, Ռուսաստանի բոլոր հայ և ռուս գործարարներին կոչ եմ անում գալ Հայաստան և անել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, որովհետև սա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու»,-վստահեցրեց վարչապետ Փաշինյանը:

Նա նկատեց, որ ներկայում Հայաստանի քաղաքացու, երկրի հեղինակությունը բարձր է քան երբևէ: «Ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք և ստեղծագործենք հայրենիքում: Անկասկած է նաև, որ հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի եղբայրական: Եվ ես համոզված եմ, որ վաղվա մեր հանդիպումները կլինեն արդյունավետ: Եվ ուրեմն՝ Աստված պահպանի Ռուսաստանի Դաշնությունը, Աստված պահպանի Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հայ-ռուսական բարեկամությունը»,-եզրափակեց խոսքը Փաշինյանը:

ՀՀ վարչապետի աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ:

Լուսանկարները՝ վարչապետի լուսանկարիչ Տիգրան Մեհրաբյանի

loading...
ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan