Ереван, 21.Сентябрь.2018,
--
:
--
,

Փարիզի ահաբեկիչը Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել 2010 թվականին

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն հաստատել է, որ մայիսի 12-ին Փարիզում ահաբեկչություն գործած Անձը, ով ծննդով Չեչնիայից է, 2010 թվականին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Այդ մասին Գրիվոն հայտարարել է RTL ռադիոկայանի ուղիղ եթերում։

«Նա քաղաքացիություն է ստացել 2010 թվականին, երբ ի սկզբանե քաղաքացիություն է ստացել նրա մայրը։ Ֆրանսիայի ոստիկանության՝ արմատական գործունեության հակում ունեցող անձանց բազայում նա 2016 թվականից է»,- ասել է Գրիվոն։ Միաժամանակ, նա հրաժարվել է տալ ահաբեկչի անունը։

France Info-ի տվյալներով՝  Փարիզում շաբաթ օրը մարդկանց հարձակում գործած ահաբեկչի անունը Համզաթ Ազիմով է, նա ծնվել է Չեչնիայում։ ԶԼՄ-ն նաև հայտնել է, որ չարագործին քաղաքացիություն տրամադրվել է 2010 թվականին։

Փարիզի ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին, և դրանից հետո նրա մոտ ոչ մի փաստաթուղթ չի գտնվել, այդ պատճառով ահաբեկչի ինքնության հաստատումը ձգձգվել է , հավելում է France Info-ն։

BFM-TV հեռուստաալիքի տվյալներով՝ սպանվածի դիակի վրայից անհապաղ վերցվել են մատնահետքեր, ինչպես ԴՆԹ-ի նմուշ։ «Առաջին տեղեկություններն այն մասին, որ հարձակվողն, ըստ ամենայնի, չեչեն է, հայտնվել են բավական արագ, սակայն դա վերջնականապես հաջողվել է հաստատել միայն վեց  ժամ հետո»,- հայտնել է հեռուստաալիքի քրեական քրոնիկոնի բաժնի պետը։

Անհայտ տղամարդը շաբաթ երեկոյան դանակով հարձակվել է Փարիզի կենտրոնի փողոցներից մեկում գտնվող անցորդների վրա, ինչի արդյունքում նրանցից մեկը մահացել է, ևս ութը մարմնական վնասվածքներ են ստացել։ Պարեկող ոստիկանի կրակոցից սպանվել է նաև հարձակվողը՝

 

 

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan