Երևան, 25.Մարտ.2019,
--
:
--
,

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը Դեմիրթաշին ազատ արձակելու պահանջով կդիմի ՍԴ և ՄԻԵԴ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը նախագահական ընտրություններում իր թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին բանտից ազատ արձակելու հարցով կդիմի Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես հաղորդում է T24 լրատվամիջոցը, այս մասին  հայտնել է կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Դանըշ Բեշթաշը:

Նա հայտնել է, որ այս հարցով իրենք արդեն դիմել են բարձրագույն ընտրական հանձնաժողով: «Դեմիրթաշի թեկնածությունը շատ արժեքավոր է: Դա նաև ժողովրդավարական քաղաքականության ապացույցն է»,- ասել է Բեշթաշը՝  նշելով, որ իրենց թեկնածուն պետք է դուրս գա բանտից և նախընտրական քարոզարշավին մասնակից ազատության մեջ: «Ընտրությունները պետք է անցկացվեն արդար ու ազատ պայմաններում»,- ընդգծել է Բեշթաշը:

Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից գտնվում է Էդիրնեի բանտում: Նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում:

Սելահաթթին Դեմիրթաշը մասնակցել էր 2014 թվականի նախագահական ընտրություններին՝ հավաքելով 7 տոկոս ձայն:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նրան է սատարում նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածուն Մուհարեմ Ինջեն է, «Լավ» կուսակցության թեկնածուն՝ այդ կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները:

Նախագահական ընտրություններին իրենց թեկնածուներին են գրանցել նաև «Վաթան» («Հայրենիք») կուսակցությունը՝ Դողու Փերինչեք, «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցությունը՝ Թեմել Քարամոլլաօղլու և «Ադալեթ» («Արդարություն») կուսակցությունը՝ Վեջդեթ Օզ:

 

loading...
«Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan