Երևան, 20.Մայիս.2018,
--
:
--
,
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը

ԱԱԾ-ն բացահայտել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք


 

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է անդրազգային հանցավորության նոր դրսևորում՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր եղանակ։ Այս մասին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Մասնավորապես, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2018 թվականի ապրիլի 27-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստի փոխանակման կենտրոնում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքից ՀՀ քաղաքացի Ա.Թ-ի անվամբ ուղարկված փոստային առաքանու մեջ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով` շուրջ 590 գրամ հաշիշ և 20 գրամ կրիստալ տեսակի թմրամիջոցներ։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեխանիզմի մանրամասները և դրանում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց արդյունքում 2018 թվականի մայիսի 5-ին ծանրոցը փոստային բաժանմունքից ստանալուց անմիջապես հետո դրա հասցեատեր Ա.Թ-ն և վերջինիս ընկեր Հ.Ե -ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների շնորհիվ բացահայտվել է, որ Հայաստանի Հանրապետությունում ևս ներդրվել է վերջին ժամանակահատվածում այլ պետություններում հաճախ կիրառվող՝ համացանցի միջոցով թմրամիջոցների պատվիրման և առաքման նոր եղանակ։

Այսպես՝

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված օգտատիրոջ կողմից տարբեր քաղաքացիներից առցանց ընդունվել են թմրամիջոցների առաքման պատվերներ, որոնց դիմաց վճարումները կատարվել են էլեկտրոնային դրամապանակի միջոցով։ Այնուհետև նույն օգտատերը թմրամիջոցների մաքսանենգությամբ և դրանց իրացմամբ զբաղվելու շուրջ իր հետ համագործակցելու համաձայնություն տված ՀՀ առանձին քաղաքացիների անվամբ փոստային ծառայության միջոցով ուղարկել են մեծ խմբաքանակներով թմրամի-ջոցներ, որոնք բաժանվել են փոքր չափաբաժինների և գնորդներին փոխանցելու համար թողնվել որոշակի վայրերում։ Հիշյալ գործընթացների կատարման փաստը հավաստող տեսագրությունները, ինչպես նաև թմրամիջոցները թաքցնելու կոնկրետ վայրերի լուսանկարներն առցանց ուղարկվել են արտերկրում բնակվող անձին, ով ՀՀ-ում գտնվող իր ենթադրյալ հանցակիցներին էլեկտրոնային դրամապանակի միջոցով փոխանցել է համապատասխան միջնորդավճարներ, իսկ թմրամիջոցների գնորդներին համացանցով իրազեկել է դրանց թաքստոցների տեղակայման վայրերի մասին։

Քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հ.Ե-ն և Ա.Թ-ն վերոհիշյալ եղանակով ստացել են հաշիշ, մարիխուանա, կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, որոնց զգալի մասն իրացրել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող շենքերի շքամուտքերում և այլ հատվածներում նախապես ընտրված թաքստոցներում տեղադրելու միջոցով։ Միայն 2018 թվականի մայիսի 4-ին, այսինքն՝ բռնվելուց մեկ օր առաջ, վերը նկարագրված եղանակով 30 թաքստոցներում պահել են գնորդների համար նախատեսված թմրամիջոցներով փաթեթներ, որոնցից 13-ը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են։

Հ.Ե-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցանքին առնչակից բոլոր անձանց բացահայտելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

loading...
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Այգեստանում 20-ամյա երիտասարդը կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու հոր ուղղությամբ նռնակ նետել. մանրամասներ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար Նախագահ Սարգսյանը Գարեգին Չուգասզյանին հորդորել է դադարեցնել հացադուլը Վարչապետի առանձնատունը Թագավորական պսակադրություն. ուղիղ միացում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են հարավ-արևմտյան սահմանագոտի Կուբայում ինքնաթիռ է կործանվել. 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել Օսիպյանը նոր փոխոստիկանապետեր է նշանակել Երևանի կենտրոնում սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան Իրանը պատրաստ Է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգը սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan