Երևան, 18.Մարտ.2019,
--
:
--
,

Իմ համակրանքը մշտապես ժողովրդի կողմն է. ՀՀ նախագահի հարցազրույցը «Էխո Մոսկվի»-ին (տեսանյութ)

Եթե երիտասարդների ու ոստիկանների միջև որևէ բախում գրանցվեր, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կկանգներ նրանց երկուսի արանքում՝ դա թույլ չտալով նման միջադեպեր: Նման դիտարկում ՀՀ նախագահն արել է «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում:

«Իմ համակրանքը մշտապես ժողովրդի կողմն է: Եթե ժողովուրդը կանգնած է հրապարակում, ապա ես պետք է այնտեղ լինեմ: Եթե ժողովուրդն առաջնագծում է՝ ես պետք է այնտեղ լինեմ: Ես այլ լծակ չունեմ, և ամենայն հավանականությամբ չեմ էլ ունենա: Այդպիսին է մեր Սահմանադրությունը, ես չեմ այն գրել: Սակայն երբ ես համաձայնվում էի, գիտեի, թե ուր եմ գալիս»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նա շեշտել է, որ տարիների ընթացքում որոշակի լարվածություն է կուտակվել, որը տարբեր դրսևորումներ է ստացել: «Կարելի էր երկիրը փոխել էվոլյուցիոն ճանապարհով, կամ կարելի էր դա անել այնպես, ինչպես եղավ: Հենց այդ պատճառով էլ սա ինձ ինչ-որ իմաստով չզարմացրեց: Զարմացրեց գործընթացի արագացվածությունը»,- ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը փոքր պետություն է, սակայն հայ ազգը համաշխարհային ազգ է, ինչն էլ մեր երկրի առավելությունն է: «Ուստի Հայաստանն իրականում կարող է դառնալ շատ հաջողակ պետություն: Դինամիկ երկիր, որը նայում է ապագային՝ 21-րդ դարի երկիր՝ օգտագործելով այն հսկայական ներուժը, որ մենք ունենք»,- նշել է Արմեն Սարգսյանը:

 

loading...
Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan