Երևան, 18.Մարտ.2019,
--
:
--
,

Սերժ Թանկյանը և Նիկոլ Փաշինյանը ելույթ են ունենալու Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ելույթ են ունենալու  մայիսի 7-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում մայիսի 6-ին տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ, և ինքնաթիռի վայրէջքը նախատեսված է 20։05-ին, և կարծում եմ, մենք 21։00-ին կարող ենք արդեն լինել Հանրապետության հրապարակում, որտեղ Սերժ Թանկյանը և ես կարճ ելույթով հանդես կգանք, նաև հաջորդ օրվա անելիքները կպլանավորենք»,- նշեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ «իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան դիմավորել և ողջունել Սերժ Թանկյանին։ Եկեք պայմանավորվենք, որ մենք այդ արարողությունը շատ մեծ մասշտաբով և բարձր տրամադրությամբ կկազմակերպենք» և ասաց. «Ովքեր ուզում են ճամփեզրին դիմավորման արարողություն կազմակերպել օդանավակայան-Փարաքար-Երևանի Իսակովի պողոտա ճանապարհի ճամփեզրին, կարող են, ըստ ճաշակի, այդպես վարվել»։  

Մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովում կայանալու են ՀՀ վարչապետի ընտրություններ, որտեղ միակ առաջադրված թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

 

loading...
Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan