Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության և պետական եկամուտների ցուցանիշներն աճել են

Հայաստանում ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների արտաքին առևտրաշրջանառության և պետական եկամուտների ցուցանիշներն աճ են գրանցել՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ֆեյսբուքյան իր էջում դա փաստող ինֆոգրաֆիկա է հրապարակել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

2018-ի չորս ամիսներին պետական բյուջե է մուտք եղել 418.5 միլիարդ դրամ հարկային եկամուտ՝ 2017-ի նույն ժամանակաշրջանի 363.5 միլիարդ դրամի համեմատ: Եթե 2017-ի հունվար-ապրիլին մաքսային գանձումները կազմել են 81.6 միլիարդ դրամ, ապա 2018-ին՝ 90 միլիարդ դրամ: Ներմուծման ծավալը 2018-ի չորս ամիսներին կազմել է 1 միլիարդ 333.6 միլիոն դոլար՝ 2017-ի 930.5 միլիոն դոլարի դիմաց: Արտահանման ծավալն էլ կազմել է 765 միլիոն դոլար (2018)՝ 588.2 միլիոն դոլարի (2017) համեմատ:

Հարկային եկամուտները աճել են 55 միլիարդ դրամով (15.1 տոկոս), մաքսային գանձումները՝ 8.4 միլիարդ դրամով (10.3 տոկոս), ներմուծումը՝ 403.1 միլիոն դոլարով (43.3 տոկոս), արտահանումը՝ 176.8 միլիոն դոլարով (30.1 տոկոս):

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan