Nyut.am | Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է
Yerevan, 21.August.2018,
--
:
--
,

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգտիաների նախարարությունը ներկայացրել է վերջին 19 ամսում տրանսպորտի ոլորտում գրանցված արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, 2017թ., նախորդ տարվա համեմատ, ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 45.2%-ով, այդ թվում՝ միջպետական բեռնափոխադրումների մասով արտահանումը աճել է 23%-ով, ներկրումը աճել է 37,8%-ով, ներհանրապետական բեռնափոխադրումներն աճել են 46,8% ով: 

2018թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 24.0%-ով, այդ թվում՝ արտահանումն աճել է 13.7%-ով, ներկրումն աճել է 44,8%-ով, ներհանրապետական բեռնափոխադրումներն աճել է 22.6% ով: 

Եթե 2017թ. ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 175 միլիոն 733 հազար ուղևոր, որից տաքսիներով՝ 7 միլիոն 692 հազար ուղևոր, երկաթուղային  տրանսպորտով՝ 367 հազար ուղևոր ( աճը 4.2%), ապա 2018թ. առաջին եռամսյակում ավտոմոբիլային տրանսպորտով  փոխադրվել է 39 միլիոն 777 հազար ուղևոր, որից տաքսիներով՝ 1 միլիոն 795 հազար ուղևոր, երկաթուղային տրանսպորտով՝ 75 հազ. 400 հարյուր ուղևոր ( աճը  8.3%): 

Տրանսպորտի ոլորտում տարիներ ի վեր կուտակված, նաև օրենսդրական կարգավորում պահանջող բազմաթիվ խնդիրներ ՀՀ կառավարության հանձնարարությամբ 2016թ. սեպտեմբերից տեղ գտան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գործունեության օրակարգում: 

Ի կատարումն ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության հանձնարարականների՝ նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ ոլորտի հրատապ կարգավորում պահանջող խնդիրների շարքում հետխորհրդային Հայաստանում առաջին անգամ ամբողջական ձևաչափով դրվեց կանոնավոր ուղևորափոխադրումները անխտիր բոլոր համայնքներին հասանելի դարձնելու խնդիրը: 

Ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մեծածավալ և մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ 2016թ.-ի դրությամբ 220 համայնք դեռևս ներմարզային երթուղիներով չէր սպասարկվում:  Դրանք բոլորը մարզային նշանակության երթուղիներն են։ Չսպասարկվող համայնքների 50%-ից ավելին արդեն ներառվեց գործող երթուղային ցանցում: Այսօր ունենք չսպասարկվող շուրջ 90 համայնք։ Աշխատանքները շարունակական են, որպեսզի միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո դրանք սպասարկվեն ամբողջապես: 

Պետական կարգավորում պահանջող հաջորդ կարևորագույն խնդիրը միջպետական ոչ կանոնավոր, ինչպես նաև ներհանրապետական կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացների կարգավորումն էր և օրենսդրորեն անհրաժեշտ վերահսկողության մեխանիզմների սահմանումն ու ապահովումը: Հայաստանի անկախություն ձեռք բերելուց հետո առաջին անգամ միջպետական ուղևորափոխադրումներում ուղևորների անվտանգության երաշխիքների ապահովման տեսանկյունից օրենսդրության մակարդակում վերանայվեց պետական քաղաքականությունը. ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում ընդունվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, փոփոխություններ կատարվեցին և դրանից բխող մի շարք այլ օրենսդրական ակտերում: 

Այդպիսով իսկ, կանոնակարգվեցին միջպետական ոչ կանոնավոր, ինչպես նաև ներհանրապետական կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացները և վերահսկողության մեխանիզմները, որոնք միտված են նախ և առաջ ուղևորափոխադրումների անվտանգության մակարդակի բարձրացմանը: 

Միջպետական ուղևորափոխադրումների ժամանակ տեղի ունեցած ավտովթարների պատճառների և դրանց նպաստող պայմանների ուսումնասիրությունների արդյունքում, միջազգային համաձայնագրերին համապատասխան, վարորդների աշխատանքը և հանգստի ռեժիմը կանոնակարգելու նպատակով դարձյալ առաջին անգամ ներդրվեց թվային տախոգրաֆի համակարգ և պարտադիր պայման սահմանվեց հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների շահագործումը: Միջպետական ուղևորափոխադրումներում և բեռնափոխադրումներում արդեն պարտադիր պահանջ է թվային և անալոգային տախոգրաֆների կիրառումը: Սահմանվել է նաև, որ փոխադրումները կազմակերպվեն ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպություններից: Վարորդները պարտադիր պետք է անցնեն նախաուղերթային բժշկական, իսկ մեքենաները՝ տեխնիկական զննություն։2017 թվականին գործարկվեց «Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղին:

Տրանսպորտի ոլորտում գլխավոր ձեռքբերումներից մեկը Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրն էր: 2016թ. նոյեմբերին փորձնական տարբերակով 2 կոնտեյներ Եվրոպայից տեղափոխվեց Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, ապա ավտոտրանսպորտով՝ Իրան:

Կոնտեյներները Վրաստանի և Հայաստանի տարածքը հատեցին 38 ժամում: Բեռնափոխադրողները և բեռնաառաքիչները հետաքրքրված են ծրագրով և առաջարկում են ծառայություններ նշված երթուղով:

2008-2017թթ. ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը 100.5 տոկոսով կատարել է ներդրումային ծրագրով նախատեսված պարտավորությունները: Ներդրվել է 110.068  մլրդ դրամ, այդ թվում՝ ենթակառուցվածքներում՝ 83.072 մլրդ, շարժակազմում՝ 26.996 մլրդ դրամ: Այս ոլորտում առանձնակի կարևորություն ունի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ստեղծված Երևանի լոկոմոտիվային դեպոյում էլեկտրագնացքների վերանորոգման անհրաժեշտ պայմանները: Սկսվել է ուղևորատար շարժակազմի արդիականացումը: 2017թ. Հայաստանի Հանրապետություն ներկրվեց ՌԴ արտադրության Է Պ2Դ մակնիշի նոր էլեկտրագնացք, որն անցավ համապատասխան թեստավորման և փորձարկման փուլերը: 2018թ. մարտից մեկնարկել է կանոնավոր շահագործումը: Բանակցություններ են տարվում նմանատիպ երկրորդ էլեկտրագնացքը ձեռք բերելու և շարժակազմը թարմացնելու ուղղությամբ:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan