Yerevan, 24.June.2019,
--
:
--
,

Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայկական կուսակցությունները ներկայացրել են 8 թեկնածու

 Լիբանանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայկական կուսակցությունները ներկայացրել են 8 թեկնածու: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, Դաշնակցությունն առաջադրել է 4 թեկնածու, Ռամկավար ազատական կուսակցությունը՝ 3, Հնչակյանը՝ 1:

«Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, սակայն գործում է նաև ռեյտինգային տարբերակը, ինչը որոշակի առումով հայաստանյան մոդելին նման է: Այս տարի առաջին անգամ առիթ տրվեց, որ տարբեր երկրներում գտնվող Լիբանանի քաղաքացիները ևս իրավունք ունենա մասնակցել քվեարկությանը: Լիբանանահայերը, որոնք տարբեր երկրներում են ապրում, նույնպես կարող են ակտիվ մասնակցություն ունենալ»,-ասաց  Շահան Գանտահարյանը:

Նա տեղեկացրեց, որ կան հայեր, որոնք առաջադրվել են նաև այլ կուսակցությունների ցուցակներով: Շահան Գանտահարյանի խոսքով, Լիբանանը համայնքային համակարգի վրա կառուցված երկիր է, հետևաբար համայնքների (ազգային փոքրամասնությունների- հեղ.) համար նախատեսված է չափաբաժին թե խորհրդարանում, թե կառավարությունում: Հայ համայնքը նույնպես ունի իր տեղերը: Այժմ հայ թեկնածուները պայքարում են հայ համայնքին հատկացված 6 աթոռի համար:

Շահան Գանտահարյանը նշեց, որ հայկական կուսակցությունների միջև կա պայմանավորվածություն, որ ընտրվելու դեպքում խորհրդարանում հայ պատգամավորները հայությանը, հայկական համայնքին, Հայաստան-Լիբանան միջպետական հարաբերությունների վերաբերող հարցերում համախոհություն կցուցաբերեն:

Լիբանանի խորհրդարանում կա պատգամավորական 128 տեղ, որի համար պայքարում է 10-ից ավելի կուսակցություն:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan