Երևան, 22.Փետրվար.2019,
--
:
--
,

Կատալոնիայի խորհրդարանի ընդունած ուղղումը Պուչդեմոնին թույլ Է տալիս դառնալ տարածաշրջանի ղեկավար

Կատալոնիայի խորհրդարանը մայիսի 4-ին քվեարկել Է հաջակցություն տեղական օրենսդրության փոփոխման, ինչը Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին կարող Է թույլ տալ մասնակցել ինքնավարության ղեկավարի ընտրություններին:

Այդ մասին հայտնել Է Assosiated Press գործակալությունը: Մասնավորապես, պատգամավորները հանդես են եկել հաջակցություն այն բանի, որ Կատալոնիայի ղեկավարին թույլատրվի իր պարտականությունները կատարել առանց երդմնակալության եւ գտնվելով արտասահմանում: Սակայն, ինչպես նշում Է գործակալությունը, չնայած Կատալոնիայում կայացած քվեարկության արդյունքներին, Մադրիդում դատարանը հավանաբար կարգելափակի այդ նախաձեռնությունը:

2017 թվականի հոկտեմբերի վերջին Կատալոնիայում հանրաքվե Է անցկացվել Մադրիդից տարածաշրջանի անկախության շուրջ, որն Իսպանիայի իշխանությունները անօրինական են ճանաչել: Ինքնավարության ղեկավար Պուչդեմոնին եւ նրա մի խումբ կողմնակիցների մեղադրանքներ են առաջադրվել անջատողականության, խռովության հրահրման եւ ֆինանսական մեքենայությունների համար: Ներկայում Պուչդեմոնը գտնվում Է Գերմանիայում: Ավելի վաղ ապրիլին Շլեզվիգ-Հոլշտեյնի երկրամասի դատարանը Պուչդեմոնին գրավով ազատ Է արձակել նրա արտահանձնման շուրջ դատաքննության ընթացքում:

Դատարանը վճռել Է, որ խռովության վերաբերյալ իսպանական կողմի առաջադրած մեղադրանքները չեն կարող արտահանձնման հիմք լինել: Միեւնույն ժամանակ քաղաքական գործչին Իսպանիային հանձնելու հիմք կարող Է դառնալ պետական միջոցների անօրինական յուրացման մեղադրանքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

loading...
Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan