Yerevan, 21.November.2018,
--
:
--
,

Բրիտանացի սոցիոլոգները նշել են «ամենախմող» մասնագիտությունները

Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցները հարցում են անցկացրել եւ պարզել, որ բարձր որակավորում ունեցող հաջողակ մասնագետներն ավելի հաճախ են ալկոհոլ օգտագործում, քան միջին վաստակի տեր մարդիկ:
Սոցիոլոգները եկել են այն եզրակացության, որ ոգելից խմիչքի նկատմամբ հակման վրա ազդում են եկամտի մակարդակը, տարիքը, կրթությունը, սոցիալական ու ընտանեկան կարգավիճակը:

Հարցումը ցույց Է տվել, որ բարձր որակավորում ունեցող այն բրիտանացիների 70 տոկոսը, որոնք աշխատում են որպես ճարտարապետներ, բժիշկներ, իրավաբաններ կամ ուսուցիչներ, կանոնավոր կերպով ալկոհոլ են օգտագործում: Պարզվել Է, որ օգտագործվող թունդ խմիչքների քանակը կապված Է նաեւ աշխատավարձերի չափի հետ: Այսպես, տարեկան 11 հազար եվրոյից պակաս վաստակողների գրեթե 50 տոկոսը պատմել Է ոգելից խմիչքների օգտագործման մասին այն ժամանակ, երբ ավելի քան 45 հազար եվրո աշխատավարձ ստացող մարդկանց շրջանում խմելու սիրահարները կազմել են ավելի քան 80 տոկոս:

Ամենից քիչ ալկոհոլ օգտագործում են ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդիկ՝ եկամտի համեմատաբար ցածր մակարդակով: Հետազոտության ընթացքում նաեւ պարզվել Է, որ տարեց մարդիկ միջին հաշվով ավելի շատ են խմում, քան երիտասարդները: Ընդ որում՝ 25-ից մինչեւ 64 տարեկան հարցվածների հինգերորդ մասը հայտնել Է, որ ընդհանրապես չի խմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan