Yerevan, 24.June.2018,
--
:
--
,

WhatsApp-ի ղեկավարը պաշտոնը լքել է Facebook-ի հետ տարաձայնությունների պատճառով

 WhatsApp ընկերության ղեկավար Յան Կումը հայտարարել է, որ հեռացել է պաշտոնից:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նա նաև եղել է WhatsApp-ի մեսսենջերի համահիմնադիրը:

«Անցել է գրեթե 10 տարի այն ժամանակվանից, ինչ Բրայան Ակտոնը և ես ստեղծել ենք WhatsApp-ը, և դա եղել է հիանալի «ճամփորդություն» ամենալավ մարդկանց հետ: Ժամանակն է եկել, որպեսզի ես շարժվեմ առաջ: Ես հեռանում եմ այն ժամանակ, երբ մարդիկ օգտագործում են WhatsApp-ն ավելի շատ, քան ես կարող էի պատկերացնել»,- գրել է Յան Կումը իր ֆեյսբուքյան էջում:  Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր այդ «ճամփորդությունը» հնարավոր են դարձրել:

Յան Կումն այս որոշումը կայացրել է Facebook ընկերության հետ տարաձայնությունների պատճառով: Նա հատկապես համաձայն չէր հայտնի ծառայության հաղորդագրություններ ուղարկելու քաղաքականությանը և ֆեյսբուքի անձնական տվյալները օգտագործելու և կոդավորումը թուլացնելու փորձերին:

WhatsApp-ը հավելված է սմարթֆոնների համար, որը թույլ է տալիս տարբեր բջջայինների  օգտատերերին փոխանակել հաղորդագրություններ: Այս հավելվածից օգտվողների թիվը գերազանցում է 1 մլրդ մարդը:

Ֆեյսբուք ընկերությունը գնել է WhatsApp-ը 2014 թվականին 21,8 մլրդ դոլարով:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan