Երևան, 24.Մայիս.2018,
--
:
--
,

Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի պատկերացում, որ այսօր հրապարակում կանգնած կամ իրադարձություններին հեռուստացույցի առջև հետևող մարդը վաղը կարող է կաշառք տալ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արմեն Սարգսյանը նշել է, որ համազգային կարծիք արտահայտելու զարթոնքի պայմաններում այն խնդիրները, որոնք մեր հասարակության դժվարին խնդիրներն են՝ կոռուպցիան, կաշառակերությունը, մյուս չլուծված հարցերը՝ վաղն իրենց լուծումը ստանալու են: «Ես չեմ պատկերացում, թե ինչպես այսօր հրապարակում կանգնած մարդը կամ նա, ով իր տանը հեռուստացույց է նայում, ընդամենը քննարկում է կողմ կամ դեմ այս կամ այն գաղափարին՝ վաղը կաշառք է տալու: Ինձ համար այդ մարդն ինչ-որ իմաստով այդ պահից հետո կդավաճանի մեր ազգային արժեքներին: Հետևաբար` ինձ համար բազմաթիվ պատճառներով սա նոր Հայաստան է»,- ասել է Արմեն Սարգսյանը:                                   

Նա դրա վառ օրինակ է համարում այն, որ զանգվածային ցույցերի, տարբեր կարծիքների պայմաններում Վեհափառի, ՀՀ նախագահի, վարչապետի, մտավորականների և այլոց հորդորների պայմաններում ապրիլի 24-ին, մի կողմ թողնելով բոլոր կարծիքները, աշխարհին ներկայացանք որպես միահամուռ ազգ: «Հնչեց միտք, որ ապրիլի 24-ը սուրբ օր է մեզ համար և անթույլատրելի է, որ այդ օրը որևէ ձևով որևէ հայ մեկ ուրիշ հայի նկատմամբ ոտնձգություն կամ որևէ անմարդկային վերաբերմունք ունենա: Մենք կարող ենք հպարտ լինել բոլորս միասին, որ մի կողմ թողնելով մեր բոլոր տարաձայնությունները, բոլոր կարծիքները՝ այդ օրն աշխարհին ներկայացանք որպես մեկ միացյալ ազգ, միահամուռ: Ամեն օր մանրամասն հետևում եմ միջազգային մամուլին աշխարհի տարբեր կենտրոններից և գրեթե չկա տեղ՝ հեռավոր արևելքի, Մոսկվա, Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, որտեղ մարդիկ ամենաբարձր ձևով չգնահատեին հայ ժողովրդի այս կեցվածքը: Հետևաբար, կարծում եմ, որ նոր Հայաստանն իր միջազգային ճանաչման մակարդակով գոնե մեկ կարգ ավելի բարձր է»,- ասել է ՀՀ նախագահը:

«Սա նոր Հայաստան է, որովհետև հետ ճանապարհ չունենք այն իմաստով, որ անկախ նրանից, թե այսօր ով ենք և ինչպիսի գաղափարներ ունենք, անկախ նրանից, թե ի վերջո մոտ ապագայում կունենանք նոր կառավարություն, ինչպիսին և ովքեր կլինեն այդ կառավարությունում կամ վաղը չէ մյուս օրը կունենանք նոր ընտրություններ, միևնույն է՝ հետդարձի ճանապարհ չկա: Այսինքն, մենք գիտակցում ենք մեր խնդիրները և այդ խնդիրների լուծման ճանապարհները փնտրելու ընթացքի մեջ ենք»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

loading...
Լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել Է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում Հրապարակվել Է Սպիտակ ծովում «Բուլավա» հրթիռների արձակման տեսագրությունը Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի Ալեքսանդր Եսայանը կշարունակի զբաղեցնել ԻՏՁՄ նախագահի պաշտոնը Վախճանվել Է գրող Ֆիլիպ Ռոթը. The New York Times Միհրան Պողոսյանն անդրադարձել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու գործով իր օգնականի ձերբակալմանը Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը կհետաձգվի Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ Հորդորում և պահանջում եմ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները. Փաշինյան Արայիկ Հարությունյանը կմասնակցի Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին Եվրոպացի դպրոցականներին կարող են պարտավորեցնել երկու օտար լեզու սովորել Армянин создал в городе Плиска музей кириллицы Վարորդներին չեն տուգանի տեսախցիկների ֆիքսած որոշ խախտումների դեպքում. ոստիկանություն Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին Շառլ Ազնավուրը հունիսի 30-ին կվերսկսի համաշխարհային շրջագայությունը. AFP Ուկրաինացի գիտնականները Կիեւի հայ համայնքի պատմության նոր էջեր են բացահայտել ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Փաշինյան Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan