Երևան, 25.Մայիս.2018,
--
:
--
,

Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու Սերժ Սարգսյանի որոշումը համարում է բարձր քաղաքացիական և քաղաքական քայլ: Այդ մասին ՀՀ նախագահը նշել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:  

«Ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղի ունեցան իրադարձություններ՝ ապրիլի 23-ը, ցույցեր Երևան քաղաքում, Երևանից դուրս, և հանրապետության վարչապետն ինքնակամ, իր որոշմամբ, ցուցադրելով բարձր քաղաքացիական, մարդկային որակներ՝ հրաժարվեց իր պաշտոնից: Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել Սերժ Սարգսյանին այս բարձր քաղաքացիական և քաղաքական քայլի համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահի կարծիքով՝ մեր ժողովրդի պատմությունը սա կգնահատի: «Այս իրավիճակն արդեն նոր Հայաստան է, ոչ միայն նոր Հայաստան է, այլ նաև օրինակ է շատ ուրիշ երկրների համար, որոնք դուրս են եկել ժողովրդավարության ճանապարհի»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ այսօր ապրում ենք նոր Հայաստանում:

«Ընդամենը երկու ամիս առաջ, երբ հանրապետության նախագահն առաջարկեց ինձ լինել հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու և ես ժամանակ խնդրեցի, սկսեցի հանդիպումներ, քննարկումներ ունենալ առանձին անհատների, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինձ հուզող հիմնական հարցերից մեկը նաև այն էր, որ մարդիկ ազատություն չունեին սեփական կարծիք արտահայտելու, կամ հաճախ եթե ունեին այդ կարծիքը, ապա չէին արտահայտում, քաղաքացիական դիրքորոշում չունեին և թվում էր, թե հանրապետության ներսում, քաղաքացիների շրջանում ազատության ինչ-որ տարրերի պակաս կա: Եթե, իհարկե, ճիշտ են այս բառերը: Նախագահ ընտրվելուց հետո իմ առջև դրված հիմնական մի շարք խնդիրների թվում ունեի մեկ կարևոր խնդիր՝ հանրության ներսում քաջալերել սեփական կարծիք ունենալը, արտահայտելը, քաղաքացիական դիրքորոշում ունենալը, այսինքն` ստեղծել մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր անձ, մանավանդ մեր երիտասարդները, մեր ապագան ունենան հնարավորություն ոչ միայն կարծիք ունենալու, այլ նաև այդ կարծիքն արտահայտելու: և, իհարկե, շատ ավելի արագ գործընթացներն ինձնից անկախ ստեղծեցին մի իրավիճակ, երբ Հայաստանը փոխվեց»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կարծիքը շատ բացահայտ և շատ ուժեղ ձայնով չարտահայտող Հայաստանի փոխարեն ունենք Հայաստան, որտեղ այդ կարծիքը հստակ ձևով, հանրության տարբեր շրջանակներում և շատ հաճախ ոչ թե մեկ կարծիք, այլ շատ տարբեր կարծիքներ արտահայտվում են:

 

loading...
Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին Բնապահպանները կազմել են Եվրոպայի քաղաքների Էկոշարժունակության վարկանիշը Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Հերթական անգամ կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրումը Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՊԵԿ նախագահը կոչ արեց դրական տեղաշարժերը չպայմանավորել պաշտոնյաների անձերով Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելու դեպքում ազատ կարձակվի Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահ «Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում». Վարչապետն անդրադարձավ ՄԻԵԴ վճռին Ֆրանսիան ապօրինի Է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ Օրական մեկ հավկիթ` երկարակեցության համար Կարող ենք պայքարել ամեն թիմի դեմ էլ. Էրիկ Վարդանյան Վիսկոնսինում բեռնատարը բախվել Է դպրոցական ավտոբուսին, տուժել Է քսան մարդ. AP Ցուկերբերգի հետ հանդիպումը հուսախաբ Է արել Եվրախորհրդարանի պատգամավորներին Լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել Է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում Հրապարակվել Է Սպիտակ ծովում «Բուլավա» հրթիռների արձակման տեսագրությունը Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի Ալեքսանդր Եսայանը կշարունակի զբաղեցնել ԻՏՁՄ նախագահի պաշտոնը Վախճանվել Է գրող Ֆիլիպ Ռոթը. The New York Times
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan