Yerevan, 18.November.2018,
--
:
--
,

Սամվել Մարտիրոսյան. «Վերջին օրերին Ֆեյսբուքը կարծես թե դարձել է մարտադաշտ»

Եթե մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը հայաստանյան ներքաղաքական դաշտում տեղի էր ունենում նյարդերի պայքար, ապա հիմա պայքարը տեղափոխվել է ֆեյսբուք սոցիալական ցանց: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կողմից սոցիալական հարթակներում տեղի ունեցող ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե օրեր առաջ պայքարը համացանցային չէր, ապա վերջին մի քանի օրերին պատկերը կտրուկ փոխվել է:

«Փաստացի, Փաշինյանի ձերբակալության օրվանից հետո համացանցը սկսեց ակտիվանալ և այս ամեն ինչի մեջ սկսեցին ներգրավվել ավելի շատ մարդիկ, քան մինչև այդ էր: Ընդ որում, եթե շատերը մինչ այդ հիմնականում նեյտրալ դիրքորոշում ունեին, ապա դրանից հետո միանգամից ակտիվացան»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:
Համեմատելով նախորդ և նեկա ակցիաների ժամանակ օգտատերերի ցուցաբերած վարքագիծը, մեդիափորձագետը որպես յուրահատուկ ձեռքբերում համարեց այն, որ եթե նախկինում հասարակությունը Յութուբ սոցիալական ցանցի միջոցով էր ուղիղ եթեր մտնում, ապա այս անգամ անհամեմատ աճել է Ֆեյսբուքի ուղիղ եթերի հնարավորություններից օգտվողների թիվը:

«Եթե օրինակ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ Յութուբի դիտումները 100 հազարների էին հասնում, ապա այս անգամ Ֆեյսբուքի «լայվերն» էին շատ, քանի որ նաև անհատներն էին օգտվում օնլայն հեռարձակելու հնարավորությունից: Երկրորդ յուրահատկությունն այն է, որ Ինստագրամն ու Թվիթերն այս օրերին դարձան լուրջ հարթակներ: Հայաստանի համար նորություն էր Տելեգրամը, որից օգտվողների թիվը կտրուկ աճեց: Եվ վերջին երկու, երեք օրվա ընթացքում Տելեգրամի ներբեռնումները թրենդների առաջին տեղերն են զբաղեցնում, քանի որ ինքնակազմակերպման, ակցիաների շատ գործողությունները իրականացվում են հենց Տելեգրամի «չաթերի» միջոցով»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ վերջին օրերին, վիրտուալ տիրույթում սկսվել է նաև Հանրապետական–Փաշինյան պայքարը: Եվ դա ավելի շատ իրականացվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով:

«Եթե մինչև Սերժ Սարգսյանի հրաժարական տալը Հանրապետականները գրեթե գրառումներ չէին իրականացնում, ապա հիմա բավականին սրվել է իրավիճակը: Ֆեյսբուքը կարծես դարձել է մարտադաշտ: Եվ եթե մինչ վարչապետի հրաժարականը ամեն ինչ հստակ էր, ապա հիմա ամեն ինչ խառնվել ու լղոզվել է, որի պատճառով էլ ցանկացած գրառում վեճի կամ քննարկման առարկա է դառնում»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:
Անհասկանալի անձանց և ֆեյքերի «զոհը», այս կամ այն «բանավեճի» ժամանակ կոնֆլիկտի կողմ կամ զոհ չդառնալու համար մեդիափորձագետը խորհուրդ է տալիս նախ ստուգել, թե քննարկմանը միացած օգտատերը որ դաշտից է և արդյո՞ք «ֆեյք» է, թե ոչ:
«Եթե պրոֆիլների «տերերը» որևէ անձնական նկար չունեն, վերջերս են բացել իրենց էջերը, ապա դրանք սովորաբար ֆեյքեր են լինում: Դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք անպայման վատ ֆեյքեր են, քանի որ կան մարդիկ, ովքեր մի քանի պրոֆիլներ ունեն: Բացի այդ, գնալով շատանում են ոչ միայն կեղծ տեղեկությունները, այլ ֆոտոշոփով մշակած նկարները, և բազմաթիվ նկարներ կան, որոնք իրականում արվել են ավելի վաղ: Խնդիրն այն է նաև, որ քիչ չեն դեպքերը, երբ օգտատերն ինչ–որ բան որպես կատակ է հրապարակում, բայց մարդիկ դրան շատ լուրջ են վերաբերվում և սկսում են որպես լուրջ տեղեկություն տարածել: Այնպես որ, հարկավոր է այս ամենին ուշադրություն դարձնել»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:

Ըստ մեդիափորձագետի, գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սովորաբար կեղծ լուրերն ավելի արագ ու շատ են տարածվում, քան իրականները: Բերելով կառավարության կողմից հրապարակած Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի խոսքի սխալ թարգմանության օրինակը, նա նշեց, որ դիտարկումները ցույց են տվել, որ սխալ թարգմանված տեքստն ավելի մեծ տարածում է ունեցել, քան ճշտված տարբերակը:

«Ամեն մեկը վերցրեց իրեն հարմար թեզը և սկսեց տարածել: Եվ սխալ տարածումն ավելի մեծ տարածում ունեցավ, քան հերքումը: Բացի այդ, սխալ տարբերակի հիման վրա բազմաթիվ վերլուծաբաններ վերլուծություններ արեցին, որոնք հետագայում, իմ կարծիքով, այդպես էլ չհանվեցին»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետը համացանցի օգտատերերին կոչ արեց նաև զերծ մնալ քննարկման հարթակներում հայհոյանքներ գրելուց, քանի որ այդ երևույթն այնքան է շատացել ու խորացել, որ հասել է անտանելի չափերի:


Արմինե Գրիգորյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan