Երևան, 22.Մայիս.2018,
--
:
--
,

Հայաստանի դեմոկրատական հաղթանակը

Ուկրաինական Vector News լրատվամիջոցի անդրադարձը Հայաստանի իրադարձություններին

Ամեն անգամ, երբ փողոցային ցույցերը «սպառնում էին» նախկին խորհրդային հանրապետության ղեկավարներին, Վլադիմիր Պուտինը դրանց հետևում Արևմուտքի թաքնված ազդեցությունն էր «տեսնում»:

Սակայն, երբ խոսքը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի անսպասելի հրաժարականի մասին է, որը հետևեց 11-օրյա բողոքի խաղաղ ցույցերին, նման գնահատականը սխալ կլինի:

Հայաստանում տեղի ունեցածը ժողովրդի կամքի դրսևորումն էր: Հայերը հոգնել են դատարկ խոստումներից, էնդեմիկ կոռուպցիայից և հարուստների ու աղքատների միջև խորացող անդունդից:

Սարգսյանի անկումն սկսվեց 2015 թվականին, երբ նա սահմանադրություն փոխեց՝ անցնելով խորհրդարանական կառավարման: Երբ 2018 թվականի ապրիլի 16-ին նա իր կուսակցության կողմից նշանակվեց վարչապետի պաշտոնում, մարդիկ բողոքի ցույցերի դուրս եկան նրա դեմ:

Երբ ոստիկանները բերման ենթարկեցին ցույցի կամակերպիչներին, փողոցներում ցուցարարների թիվը բազմապատկվեց, հասնելով ավելի քան 100 000-ի:

Սարգսյանի հրաժարականի որոշումը հարգանքի է արժանի: Նա իրավիճակի խիստ լարված պահին հրաժարվեց ուժ կիրառել, ինչպես դա արեց իր նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, ով զենք կիրառեց իր ժողովրդի դեմ՝ սպանելով տասը ցուցարարի: Իսկ Սերժ Սարգսյանը հետևեց Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեին և հրաժարական տվեց:

Հայաստանը աշխարհին ցույց տվեց, որ ժողովուրդը առավելություն ունի:

Այնուամենայնիվ, կա մի բան, որ  նոր ապագա ունեցող Հայաստանի օգտին է` զարմանալիորեն հուսալի քաղաքացիական հասարակությունը:
Հայաստանը եզակի է նախկին խորհրդային տարածքի երկրներից նրանով, որ ամբողջովին ավտորիտար չէ, և ոչ էլ՝ ամբողջովին ժողովրդավար, այլ յուրատեսակ մի հիբրիդ է:

Ի տարբերություն իր որոշ հարևանների` Հայաստանի լրատվական դաշտն ազատ է: Չնայած իշխող կուսակցությունը և էլիտան իշխանությունն ամուր պահում են իրենց ձեռքում, հասարակական կազմակերպություններն, այնուամենայնիվ,  կարող են ազատորեն քննադատել նրանց, իսկ երիտասարդ սերունդը ավելին է  պահանջում քաղաքական վերնախավից:

Անհանգստությունը Հայաստանում կարծես նպաստեց նաև ամբոխավարությանը, որն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի լայն թափ է առնում:
Հայաստանի բնակչության լայն շերտերը հոգնած լինելով «նշանակված»  քաղաքական գործիչներից՝ իշխող թե ընդդիմադիր, սկսեցին այլընտրանք փնտրել:

Սարգսյանի իշխանության անկման պատճառ հանդիսացած բողոքի ցույցերը գլխավորում է նախկին լրագրող, ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  հիմնադիր, 43-ամյա Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր մյուս կուսակցությունների խորհուրդներն անտեսելով, նա կոչ արեց ցույցեր անցկացնել Սարգսյանին վարչապետ  նշանակելու դեմ:
Ցույցերն արագորեն լայն թափ առան, դառնալով զանգվածային բողոքի հզոր ալիք:

Այժմ Փաշինյանը բանակցություններ է վարում Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման հնարավորության մասին:

Իրավիճակը, մեղմ ասած, բավականին անկայուն է: Էյֆորիան անցնելուց  հետո շատ գործոններ կազդեն Հայաստանի՝  իր ընտրած նոր ուղիով շարժվելու վրա:

Պոլ Ստրոնսկի
Vnews

loading...
Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Փաշինյան Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին Գագիկ Հարությունյանի փեսան հույսն աներոջ վրա է դրել. ազատման դիմում չի գրում Սոչիում Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը ՀՀ նախագահն Արսեն Մկրտչյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Վիգեն Սարգսյանն արձագանքել է Արմեն Գրիգորյանի դիտարկումներին Նախագահի նստավայրում մեկնարկում է կառավարության անդամների երդման արարողությունը Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները. գիտա-պրակտիկ միջազգային սեմինար ՀՀ-ում Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կան զոհեր Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan