Երևան, 22.Մայիս.2018,
--
:
--
,

Վիգեն Հակոբյան. «Ավելի խորքային պրոցեսներ կան՝ գործընթացն ամբողջովին սառած չէ»

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ինչպես նաև ՀՀԿ-ն կարծես փորձում են ժամանակ ձգել: Մյուս կողմից՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ շարունակվում են քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

«Ժամանակը ձգելը հասկանալի է, բայց հաշվի առնելով սահմանադրական նորմը՝ այն մեծ ռեսուրս չունի (վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 1-ին խմբ.): Ամեն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը հստակ է: Կարծում եմ՝ Կառավարությունն ու այսօրվա իշխանություններն էլ ունեն իրենց առաջարկը: Ըստ իս՝ հիմա ոչ միայն բաց, այլև փակ խոսակցություններ ու բանակցություններ են գնում: Անկախ նրանից, թե ով հրապարակայնորեն ինչ է ասում, չեմ կարծում, թե պրոցեսն ամբողջովին սառած է: Այդ փակ բանակցությունների իմաստն ԱԺ նիստից առաջ դե ֆակտո պայմանավորվածություններ ձեռք բերելն է: Հիմա կողմերից յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս ավելացնել իր հնարավոր բանակցային ռեսուրսը: Իհարկե, կարող եմ սխալվել, բայց ավելի խորքային պրոցեսներ կան»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգը պատահական չի համարում նաև երկու կողմերի հանդիպումները աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնների ներկայացուցիչների հետ. «Թե՛ դեսպանների, թե՛ այլ ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումները ևս նույն նպատակն ունեն: Բացի այդ, չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական այդ կենտրոնների ներկայացուցիչները զուտ պասիվ լսողի կարգավիճակում են»:

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ, պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանը, ով դեռ շարունակում է մնալ ՀՀԿ նախագահ, ապրիլի 25-ի երեկոյան հանդիպում է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Ըստ հաղորդագրության՝ կա կուսակցության ղեկավար մարմիններում կուսակցության նախագահի փոփոխության հարցը քննարկելու պայմանավորվածություն:

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ սկզբից Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ հիմա փորձ է արվելու ռեֆորմացիա անել ՀՀԿ-ն. «Իսկ դրա համար, ըստ իս, Ս. Սարգսյանը պետք է նաև ՀՀԿ-ի նախագահ չլինի: Այսինքն՝ դե յուրե և դե ֆակտո պետք է փորձեն ՀՀԿ-ն այլևս չասոցացնել հենց Սերժ Սարգսյանի հետ: Այսինքն՝ այնպիսի իրավիճակ են փորձում ստեղծել, ըստ որի՝ ՀՀԿ-ն իր ներսում ռեֆորմների է գնում և կերպարանափոխվում է: Այսինքն՝ Ս. Սարգսյանի գնալով ինչ-որ մի մեծ էպոխայի վերջ են ֆիքսում: Եթե Ս. Սարգսյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից և հայտնվում են նոր ղեկավարներ, պետք է որ նաև փոփոխություններ լինեն, ինչը տրամաբանական կլինի, քանի որ իրենք այդ պրոցեսն են նախաձեռնել: Ըստ պրոցեսի՝ պետք է ավելի էական փոփոխություններ լինեն, ավելի ընդունելի կերպարներ գան: Այս գործընթացի մեջ են հիմա: Այսինքն՝ ուզում են ցույց տալ, որ ոչ միայն Ս. Սարգսյանն է գնում, այլև այն մարդիկ, ովքեր սիրված ու ընդունելի չեն ժողովրդի մեծ մասի կողմից: Իմ կարծիքով՝ մեսիջը հենց դրան է ուղղված: Չգիտեմ, թե ժամանակային առումով որքանով հնարավոր կլինի, բայց փորձելու են նաև լուրջ ռեբրենդինգ անել՝ քաղաքական տեսանկյունից ու քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից եմ դա ասում: Բայց ամեն դեպքում, քանի որ դեռ որևէ գործողություն, հարցազրույց դեռ չեմ տեսել, հիմա բարդ է կանխատեսել, թե ինչ վարքագիծ է ընդունելու ՀՀԿ-ն կոնկրետ Նիկոլի հետ բանակցությունների առնչությամբ: Կա միայն պաշտոնական հայտարարություն վերոնշյալ հանդիպման մասին, որտեղ կար հստակ մեսիջ կուսակցության նախագահի փոփոխման վերաբերյալ: Այսինքն՝ ուզում են արդիականալ, ավելի ընկալելի դառնալ, ընդգծել, որ Ս. Սարգսյանը ոչ միայն վարչապետի, այլև կուսակցության նախագահի պաշտոնից է հեռանում և ֆորմալ առումով քաղաքականության մեջ չէ»:

ՀՀԿ-ն վարկաբեկված է, և ժողովուրդը մերժում է նաև Կարեն Կարապետյանին: Դիտարկմանն ու հարցին, թե այս ամենից հետո ՀՀԿ-ն ռեբրենդինգի միջոցով որևէ արդյունքի կհասնի՞, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ամեն դեպքում թե՛ դե յուրե իշխանության, թե՛ հեղափոխական ընդդիմության և թե՛ նույն ընդդիմությանը առնետավազքի արդյունքում կպած ուժերի պարագայում մի ընդհանուր բան կա: Բոլոր կողմերն էլ ասում են, որ պետք է գնան արտահերթ ընտրությունների: Այս պահի դրությամբ բոլորն էլ հասկանում են, որ եթե գնում են այդ ուղղությամբ, ապա յուրաքանչյուրը պետք է պատրաստվի դրան: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ն դեռ ունի ռեսուրսներ: Այնպես չէ, որ ամեն ինչ սրբվեց ու անհետացավ: Կան ֆինանսական, վարչական ռեսուրսներ, չեմ բացառում նաև աշխարհաքաղաքական ռեսուրսը: Այս պարագայում ամենախոցելի իրավիճակում է իմիջը և փորձելու են քիչ թե շատ փոխել այն: Ես սկսեցի հիշել 80-ականների վերջի և 90-ականների սկզբի Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը: Այն ժամանակ էլ Կոմունիստական կուսակցությունը սկսեց կտրուկ փոխվել: Սկսեցին փոխվել մարդիկ, փոխվեց անգամ գաղափարախոսությունը: Մի պահ կոմունիստներն ավելի շատ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն ունեին: Փորձում էին ցույց տալ, որ իրենք շատ արագ ադապտացվում են թե՛ ժամանակակից, թե՛ հասարակական պահանջներին: Հիմա ՀՀԿ-ն է փորձում, տեսնենք՝ ինչ կստացվի: Հիմա շատ դժվար է գնահատել, քանի որ ունենք նախ՝ շատ սուղ ինֆորմացիա, երկրորդը՝ չունենք օրինակներ»:

Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Փաշինյան Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին Գագիկ Հարությունյանի փեսան հույսն աներոջ վրա է դրել. ազատման դիմում չի գրում Սոչիում Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը ՀՀ նախագահն Արսեն Մկրտչյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Վիգեն Սարգսյանն արձագանքել է Արմեն Գրիգորյանի դիտարկումներին Նախագահի նստավայրում մեկնարկում է կառավարության անդամների երդման արարողությունը Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները. գիտա-պրակտիկ միջազգային սեմինար ՀՀ-ում Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կան զոհեր Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan