Երևան, 25.Մայիս.2018,
--
:
--
,

Դիմակավորվածները լրագրողներին վնասել են հարվածելով քարերով և էլեկտրաշոկով. Գնդապետ Օսիպյանը պնդում է, թե էլեկտրաշոկ միայն ոստիկանությունն ունի

Ապրիլի 22-ին Էրեբունի Սոֆիայի փողոցների խաչմերուկի հատվածում մի խումբ դիմակավորված անձանց կողմից խաղաղ ցուցարարներ հարձակման էին ենթարկվել:  Այդ ընթացքում բռնության էր ենթարկվել նաև shantnews.am-ի լրագրող Արտակ Խուլյանը:

«Խաղաղ ցույցի մասնակիցները քայլում էին Էրեբունի փողոցով, այդ ընթացքում Սոֆիայի և Էրեբունի փողոցների խաչմերուկի հատվածից բժշկական դիմակներով, քարերով, մահակներով և էլեկտրաշոկով զինված մարդիկ հարձակվեցին ցուցարարների, այդ թվում լրագրողների և օպերատորների վրա: Քարեր էին նետում մարդկանց վրա: Դիմակավորվածներից մեկը եկավ իմ ուղղությամբ գլխիս հարված հասցրեց և էլեկտրաշոկ գործի դրեց: Ավելի ուշ իմացա, որ ինձ հետ աշխատող օպերատորին՝ Սեյրան Վանցյանին նույնպես էլեկտրաշոկով հարվածել էին»,- Past.am-ին փոխանցեց Ա. Խուլյանը:

Ինչպես երևում է համացանցում հրապարակված տեսանյութերից, դիմակավորված անձինք հայհոյախառն արտահայտություններ գոռալով հարձակվել և ցույցին մասնակցող ամենատարբեր տարիքի ու սեռի մարդկանց են ոտնատակ արել: Ամենազավեշտալին, սակայն ոստիկանների պասիվ ներկայությունն է եղել, ովքեր նման դեպքերում՝ խաղաղ ցուցարարների հանդեպ իրականացվող բռնի գործողությունների դեպքերում ոչինչ ո՛չ «տեսնում» են, ո՛չ «լսում» են, ու ո՛չ էլ «իմանում»:

Past.am-ին հասած տվյալների համաձայն սակայն, նշված վայրում խաղաղ ցուցարարների վրա հարձակված դիմակավորված անձինք՝ ովքեր այդ պահին ընկալվել են որպես «թաղի տղաներ», ուժային կառույցներից մեկի ղեկավարի թիկնապահի «տղաներն» են եղել: Հրապարակված կադրերում պարզ երևում է, որ նրանք բոլորը նույն վայրից են մոտենում, ինչը վկայում է, որ նրանք ոչ միայն ինչ-որ մեկի կողմից ուղղորդված, այլև «պատրաստված» են եղել, ինչի մասին վկայում են նրանց մոտ գտնվող էլեկտրաշոկերը, ինչը, ինչպես հայտնի է, հնարավոր չէ խանութից ձեռք բերել:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանելով Past.am-ի՝ ոստիկանության կողմից անգործություն ցուցաբերելու կամ առանց զգուշացնելու մարդկանց ուղղությամբ արցունքաբեր նռնակներ կիրառելու դեպքերի հարցին նշեց, որ ոստիկանությունը որևէ մեկի դեմ ուժ կիրառելու ցանկություն չունի և անկախ նրանից ԲՏՌ, ինքնաթիռ, թե սուզանավ է մի տեղից մյուսը տեղափոխվում, կատարվում է օրենքի շրջանակներում:

«Եթե ձեզ թվում է, թե ոստիկանը քնում է ու երազում է, թե երբ է առավոտյան լույսը բացվելու, որ գա ձեզ հետ քաշքշուկ ստեղծի՝ չարաչար սխալվում եք: Եթե այսօր լուրջ բախումներ տեղի չեն ունենում, չնայած, որ այս երթերը խախտում են մնացած քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, դա ոստիկանների շնորհիվ է»,- ասաց Վ. Օսիպյանը:

Իսկ ինչպես է պատահում, որ մի դեպքում ոստիկանները չտեսնելու են տալիս խաղաղ ցուցարարների և լրագրողների վրա հարձակման դեպքերը, իսկ մյուս դեպքում արցունքաբեր նռնակներ օգտագործելուց առաջ ոստիկանության կողմից նախապես երեք անգամ չեն զգուշացվում, որպեսզի ցուցարարներն ու տեղում աշխատող լրագրողները վնասվածքներ չստանան, Վ. Օսիպյանը պատասխանեց. «Եթե կան լրատվամիջոցների ներկայացուցիչներ և լրագրողներ, որոնք տուժել են, թեպետ ինչքան որ ես տեղեկացված եմ, որևէ մեկը չի դիմել, ես ինքս ներողություն եմ խնդրում լրատվամիջոցներին: Սակայն, ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է լրատվամիջոցներին: Եվ այն վայրերում, որտեղ ոստիկանությունը գործողություն է իրականացնում, խնդրում ենք չխանգարել ոստիկանների օրինական պահանջները: Ինչ վերաբերում է էլեկտրաշոկերին, այն գտնվում է  ոստիկանության հաշվեկշռում և դրա օգտագործումը կարգավորվում է ոստիկանության մասին օրենքով և որոշ նորմատիվ իրավական ակտերով»,-ասաց Վ. Օսիպյանը:   

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին Բնապահպանները կազմել են Եվրոպայի քաղաքների Էկոշարժունակության վարկանիշը Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Հերթական անգամ կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրումը Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՊԵԿ նախագահը կոչ արեց դրական տեղաշարժերը չպայմանավորել պաշտոնյաների անձերով Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելու դեպքում ազատ կարձակվի Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահ «Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում». Վարչապետն անդրադարձավ ՄԻԵԴ վճռին Ֆրանսիան ապօրինի Է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ Օրական մեկ հավկիթ` երկարակեցության համար Կարող ենք պայքարել ամեն թիմի դեմ էլ. Էրիկ Վարդանյան Վիսկոնսինում բեռնատարը բախվել Է դպրոցական ավտոբուսին, տուժել Է քսան մարդ. AP Ցուկերբերգի հետ հանդիպումը հուսախաբ Է արել Եվրախորհրդարանի պատգամավորներին Լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել Է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում Հրապարակվել Է Սպիտակ ծովում «Բուլավա» հրթիռների արձակման տեսագրությունը Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի Ալեքսանդր Եսայանը կշարունակի զբաղեցնել ԻՏՁՄ նախագահի պաշտոնը Վախճանվել Է գրող Ֆիլիպ Ռոթը. The New York Times
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan