Nyut.am | Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու
Երևան, 17.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու

Հայաստանյան ներքաղաքական դաշտում իրադարձությունները շատ արագ են զարգանում: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իրավիճակն, այնուամենայնիվ,  բարդ է: Ամբողջ Հայաստանում վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության խաղաղ բնույթ կրող ակցիաները: Պատճառն, ըստ էության, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարություններն են: Անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի չեղարկված հանդիպմանը, Կ. Կարապետյանը մասնավորապես հայտարարել էր, որ հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Ն. Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ, մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով. «Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ»:  

Նիկոլ Փաշինյանն էլ իր պարզաբանումն էր ներկայացրել, որտեղ մասնավորապես նշել էր. «Ես ի սկզբանե ասել եմ, որ բանակցությունները կարող են ընթանալ միայն մեր նշած 4 կետերի շուրջ, որից 1-ը՝ Ս. Սարգսյանի հրաժարականն արդեն իրագործված է: Իրադարձություններն ու ՀՀԿ-ի այս լռությունը ստիպում են մտածել, որ ՀՀԿ-ն ուզում է Ս. Սարգսյանի հրաժարականն օգտագործել՝ ՀՀԿ-ին իշխանության պահելու մեջ: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս կոռումպացված համակարգը սկսի գործել: Ս. Սարգսյանի հրաժարականից հետո ժողովրդի հաղթանակը չի կարող մնալ կիսատ ճանապարհին»: «Ազատության» հետ զրույցում էլ նա նշել է, որ Կ. Կարապետյանը լավ չի հասկացել, թե իրենք ինչ են ասում. «Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի ԱԺ խմբակցության կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչ այդ պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի»:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նախ նշեց. «Սա մի իրավիճակ է, որի հանգուցալուծումը կարող է լինել արտահերթ ընտրությունների մասին համատեղ պայմանավորվածությունը, բացի այդ, նաև համատեղ պայմանավորվածությունը՝ անցումային շրջան ապահովելու մասին: Նշվածը մեզ անցնցում կտանի դեպի այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքները որևէ մեկի մոտ որևէ կասկած չեն առաջացնի: Մենք արդյունքում կունենանք լեգիտիմ Ազգային ժողով, որը կձևավորի լեգիտիմ կառավարություն: Մենք կունենանք լեգիտիմ վարչապետ, որը պատշաճ ձևով կներկայացնի Հայաստանը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում»:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ,  ՀՀԿ-ն կարծես այլ ուղղությամբ է գնում, և իշխանությունն անցնցում հանձնելու պահանջը չի կատարում, քաղաքագետը արձագանքեց. «Համենայն դեպս, պարզ էր, որ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ընդհանրապես ողջ իշխանական համակարգը փորձում էր դասավորվել Կարեն Կարապետյանի՝ որպես նոր առաջնորդի անձի շուրջ: Հասկացանք նաև, որ դրա հետ կապված խիստ բացասական դիրքորոշում կա: Իսկ օրվա վերջում էլ Կ. Կարապետյանը  հայտարարեց, որ պատրաստ են քննարկել նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին»:

Քաղաքագետը շեշտեց, որ կարևոր է նաև այն փաստը, որ այս գործընթացների նկատմամբ բավականին բարենպաստ դիրքորոշում կա նաև միջազգային հանրության կողմից: «Բոլորը հուսով են, որ այս ամենը կլուծվի շատ արագ և բանական սահմաններում: Համենայն դեպս կարծում եմ, որ այդ ամենին հասնելու համար ոչինչ չի խանգարում: Ըստ իս՝ հիմնական պայմանավորվածությունների  ուրվագծերը մենք արդեն այսօր կունենանք»:

Ռուբեն Մեհրաբյանը չի կարծում, որ ՀՀԿ-ին կհաջողվի իրավիճակը դասավորել այնպես, որ հնարավոր ընտրությունների ժամանակ  իր օգտին և արդեն հայտնի միջոցներով  կկարողանա որևէ արդյունքի հասնել:  

«Ես այլևս չունեմ այդ մտավախությունը: Երկրում մթնոլորտ է փոխվել: Ընտրակաշառքն ու ահաբեկումը այլևս չեն աշխատելու: Չի աշխատելու նաև ադմինիստրատիվ ռեսուրսը: Հետևապես՝ հուսով եմ, որ քաղաքական ուժերին վերադասավորվելու ժամանակ կտրվի: Այս թվում նաև «Ելք» դաշինքին, որի խմբակցության ղեկավարը մինչ այս պահը դեռ Նիկոլ Փաշինյանն է: Կարծում եմ՝ իրենք կունենան այնքան հեռատեսություն, որ դաշինքը կպահպանեն նաև ընտրությունների ընթացքում, ինչի միջոցով կգնան ու կձևավորեն վստահություն վայելող ու լեգիտիմ Ազգային ժողով»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan