Երևան, 22.Մայիս.2018,
--
:
--
,

Ռուբեն Հախվերդյան. «Քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները կսկսեն անհանգիստ շարժումներ անել»

Ապրիլի 25-ին երիտասարդները շարունակելով իրականացնել հայտարարված դասադուլի պահանջը, առավոտվանից կամաց-կամաց հավաքվում էին Հանրապետության հրապարակում:

Հանկարծ տեղեկություն տարածվեց, որ Արշակունյաց պողոտայից զրահատեխնիկա է տեղափոխվում հրապարակ, և ցուցարարները սկսեցին փակել հրապարակ տանող բոլոր ճանապարհները:

Առաջինը փակեցին Վազգեն Սարգսյան, հետո Տիգրան Մեծ, Նալբանդյան, Հանրապետության փողոցները և հրապարակ տանող մյուս փողոցները:
ՀՀԿ-ի գրասենյակ տանող ճանապարհը, սակայն, երկու կողմից փակվել էր կարմիր, սև բերետավորների և ոստիկանական մյուս ուժերի կողմից, որտեղ առանձնապես լարվածություն չկար: Մելիք-Ադամյան փողոցը փակած ոստիկանների հետ բանակցելու էին եկել մայրեր, ովքեր խնդրում էին նրանց հրամանի դեպքում ձեռք չբարձրացնել իրենց երեխաների վրա:

«Մենք մայրեր ենք և մեր երեխաները ոչ միայն մեր, նաև ձեզ համար են պայքարում: Նրանք տեսնում են, թե ինչ տառապանքով ենք մենք նրանց ուսման վարձերն ու մյուս հոգսերը հոգում: Դուք էլ հավանաբար երեխաներ ունեք, և ինչպես որ ձեր երեխաներին կխնայեք, այնպես էլ վարվեք մեր երեխաների հետ: Խնդրում ենք, հանկարծ մեր երիտասարդների հանդեպ ուժ չկիրառեք: Դուք մեր եղբայրներն եք, մենք հավատում ենք ձեր ողջամտությանը»,- աղերսագին խնդրում էին մայրերը:

Հանրապետության հրապարակում էր նաև սիրված ու ճանաչված երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով պատասխանելով Past.am-ի՝ ինչ ակնկալիքով է այսօր եկել հրապարակ հարցին պատասխանեց. «Իմ կարծիքով նախ պետք է կառավարությունն ամբողջովին հրաժարական տա: Մենակ Սերժով չի, ես անցյալ անգամ էլ հրապարակում ասեցի: Սերժին կտանեն, մերժին կբերեն, մերժին կհանեն՝ մյուսին կբերեն: Կարեն Կարապետյանն էլ, Սերժիկն էլ, այստեղ ուղարկված ռուսական էմիսարներ են: Ես նաև չեմ բացառում, որ պայմանավորվածություն լինի, որ Սերժը գնա, Կարենը գա նրա տեղը: Չի բացառվում, որ նույնիսկ Նիկոլին են խաղացնում, որի մասին ինքն անգամ տեղյակ չի: Չնայած ինքը ազնիվ տղա է, բայց…»,- ասաց Ռ. Հախվերդյանը:

Նրա կարծիքով պետք է կյանքի կոչվեն Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բոլոր 4 կետերն ամբողջությամբ, հակառակ դեպքում բունտ կլինի:

«Ես ճիշտն ասած տեռորի կողմնակից եմ: Աբրահամ Լինքոլնին էլ խփեցին, բայց ես կարծում եմ, որ հարցը դրան չի հասնի»,- ասաց Ռ.Հախվերդյանը:

Հարցին, որ եթե Ռ. Հախվերդյանը տեռորի կողմնակից է, ուրեմն «տեռորի» կարող էր դիմել նաև իշխանությունը, և ընդհանրապես իր կարծիքով, արդյոք քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները հեշտությամբ կզիջե՞ն իրենց դիրքերը, նա պատասխանեց:

«Իշխանությունը չէր կարող ուժի դիմել: Այս ուսանողությանը դեմ գնալ հնարավոր չէ: Հիմա էլ նման քայլի չեն դիմի: Ինչ վերաբերվում է դիրքերը զիջելուն, ապա հեշտ չի գնա և անհանգիստ շարժումներ կանի: Հետո կլինի այնպես, ինչպես «Չարի վերջը» առակում»,- համոզված է  հայտնի երգահանը:

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Փաշինյան Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին Գագիկ Հարությունյանի փեսան հույսն աներոջ վրա է դրել. ազատման դիմում չի գրում Սոչիում Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը ՀՀ նախագահն Արսեն Մկրտչյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Վիգեն Սարգսյանն արձագանքել է Արմեն Գրիգորյանի դիտարկումներին Նախագահի նստավայրում մեկնարկում է կառավարության անդամների երդման արարողությունը Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները. գիտա-պրակտիկ միջազգային սեմինար ՀՀ-ում Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կան զոհեր Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan