Երևան, 20.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

«Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». տնտեսագետ

Շարժման ամենաակտիվ օրերին, երբ փողոց դուրս եկած մարդկանց թիվը մեծաքանակ էր, իսկ ինքնակազմակերպումն էլ՝ զարմացնող, սկսվեց տարածվել այն միտքը, թե այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, կարող է անդրադառնալ նաև զբոսաշրջիկների այցելությունների թվի վրա:

Եվ այսօր էլ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում կրկին չէր մոռացել անդրադառնալ նաև այդ կետին: Կարապետյանը մասնավորապես ասել էր.

«Թողնենք, թող քաղաքական ուժերը նստեն պայմանավորվեն, մեկս մյուսին չճնշենք: Սա էր իմ անհանգստությունը, որը ես ուզում եմ հղել: Ես ռեգուլյար ձեռքս պուլսի վրա եմ պահում, տեսնում եմ՝ ինչքանով է ընկնում զբոսաշրջությունը, ինչքանով է ընկնում բիզնեսմենների հետաքրքրությունը: Մենք գալու ենք մի վիճակի, որ այս տնտեսական իրավիճակը բարձրացնելը բավականին դժվար է լինելու: Մենք առաջին երեք ամիսներին ունեինք 10,6% տնտեսական աճ և լավ թրենդի վրա էինք, մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր քաղաքացիների մեծ մասը դա իր վրա դեռ չի զգում, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ այլ տարբերակ չկա, դա պետք է գա հագեցման կետին հասնի, որի պարագայում արդեն քաղաքացիների մեծ մասը կսկսի զգալ»: Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խոսակցություններին, նշեց, թե մեկ օրում ոչինչ չի փոխվում, ոչ դեպի լավը, ոչ դեպի վատը:

«10 տարվա ընթացքում չորացրել են ներդրումները, երկիրը տնտեսական կռախի առաջ են կանգնեցրել, հիմա ասում են մեկ օրում բան է լինելու, մի քիչ լուրջ բաներ ասեն: 10 տարվա ցուցանիշները բերվել են, բացի կոռուպցիայից, որ զարգանում է, բացի աղքատությունից, որ աճում է, դրական 1-2 ցուցանիշ կա միայն: Այո, ավանդներն էլ են աճել, Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասել: Բայց մնացածը բացասական է եղել: Հիմա մարդիկ ասում են, որ պետք է 10 տարվա բացասականը վերացնել, և այն ուժը, որ այսպիսի արդյունք է ապահովել, պետք է հեռանա, որպեսզի ոչ մի վատ բան չլինի:

Մեկ օր մի զբոսաշրջիկ ավել կլինի, մի օր՝ պակաս: Իմ կարծիքով, հիմա ավելի շատ թվով մարդիկ կգան, որովհետև սա շատ հետաքրքիր երևույթ է: Գան, տեսնեն այն ցնծությունը, որ եղել է փողոցում: Շատ ավելի լուրջ անհանգստություններ կան, եղել են, բայց այս իշխանությունը, մասնավորապես՝ Հանրապետական կուսակցությունը, իրենց գումարած իրենց ծոցը դրած Դաշնակցությունը ուղղակի կույր են, չեն նկատում այդ խնդիրները: Եկել են, զբոսաշրջիկի մասին են խոսում: Այդ ամենն անլուրջ է»,- նշեց նա:

Ասատրյանը նաև շեշտեց, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չի կարողանում տեսնել այն կետերը, որտեղ և լուծում է առաջարկում:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan