Երևան, 24.Մայիս.2018,
--
:
--
,

ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանին սպանել են Ճոյտի մարդիկ. էջմիածնի քաղաքապետարանի հայտարարությունը

Երեկ Էջմիածին քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) կողմից ղեկավարվող սադրիչ խմբի անդամներից մեկի հետ վիճաբանության արդյունքում դանակահարության հետևանքով հիվանդանոցում մահացել է ԵԿՄ փոխնախագահ, 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը:

ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ինչի հետեւանքով կորցրել է ձեռքն ու ոտքը, եւ այդ վիճակով մասնակցել է նաեւ Ապրիլյան պատերազմին։

Քաղաքապետարանը դեպքի հետ կապված նաև պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ապրիլի 23-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածնում մահացու դանակահարել են արցախյան պատերազմի ազատամարտիկ, քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից 46-ամյա Նվեր Հովհաննիսյանին:

Դեպքի առթիվ որոշ տարրեր տարածում են ակնհայտ ապատեղեկատվություն, թե իբր Նվեր Հովհաննիսյանը խոչընդոտել է բողոքող ցուցարարների երթը, որպեսզի չգնան Երևան, հաշվի չառնելով, որ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց, երբ որևէ երթ չի եղել և խոսք լինել անգամ չի կարող երթը խոչընդոտելու մասին:

Բանն այն է, որ որոշ անձինք, ցանկանալով օգտվել ստեղծված իրավիճակից, Էջմիածնի հրապարակում կատարել են սադրիչ գործողություններ և հայտարարություններ` փորձելով խաղաղ բնակիչներին դրդել անօրինական գործողությունների: Սադրիչներին էլ առաջնորդում էր նախկինում ևս նման աշխատաոճով աչքի ընկած, քրեական անցյալ ունեցող, պետությունից հարկեր թաքցնելու, այլ մեքենայությունների համար մի քանի անգամ դատարանի օրինական վճռով մեղավոր ճանաչված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտ:

Արդյունքում` կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վիրավորումից մահացել է ապրիլյան և քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից Նվեր Հովհաննիսյանը:

Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին, քաղաքապետարանը երբեք որևէ կերպ չի խոչընդոտել խաղաղ ցույցերը և մարդկանց ազատ կամարտահայտման դրսևորումները:

Քաղաքապետարանի հստակ դիրքորոշումն է, որ իշխանության բոլոր մարմինները պետք է անվերապահ կատարեն իրենց պարտականությունները, չի կարելի թույլ տալ երկրում անիշխանության մթնոլորտ, ամեն տեսակի կասկածները պետք է հաստատվեն կամ փարատվեն դատարանների, այլ իրավասու մարմինների որոշումներով: Չի կարելի թույլ տալ, որ հեղափոխությունից հետո ջրի երես բարձրանա փրփուրը:

Էջմիածնի քաղաքապետարանը կոչ է անում չտրվել սադրանքներին, չլսել սադրիչների կեղծ կոչերը, զերծ մնալ անօրինական գործողություններից և սթափ գնահատել ստեղծված իրավիճակը, չդառնալ գործիք սադրիչների և հանցագործների ձեռքին:

Լրատվամիջոցներին էլ խնդրում ենք չտարածել կեղծ ու անհիմն, չճշգրտված տեղեկատվություն»:

 

loading...
Լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել Է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում Հրապարակվել Է Սպիտակ ծովում «Բուլավա» հրթիռների արձակման տեսագրությունը Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի Ալեքսանդր Եսայանը կշարունակի զբաղեցնել ԻՏՁՄ նախագահի պաշտոնը Վախճանվել Է գրող Ֆիլիպ Ռոթը. The New York Times Միհրան Պողոսյանն անդրադարձել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու գործով իր օգնականի ձերբակալմանը Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը կհետաձգվի Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ Հորդորում և պահանջում եմ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները. Փաշինյան Արայիկ Հարությունյանը կմասնակցի Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին Եվրոպացի դպրոցականներին կարող են պարտավորեցնել երկու օտար լեզու սովորել Армянин создал в городе Плиска музей кириллицы Վարորդներին չեն տուգանի տեսախցիկների ֆիքսած որոշ խախտումների դեպքում. ոստիկանություն Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին Շառլ Ազնավուրը հունիսի 30-ին կվերսկսի համաշխարհային շրջագայությունը. AFP Ուկրաինացի գիտնականները Կիեւի հայ համայնքի պատմության նոր էջեր են բացահայտել ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Փաշինյան Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan