Երևան, 22.Մայիս.2018,
--
:
--
,

Բազմության քառապատկվելու պատճառը Սերժ Սարգսյանի թույլ տված երկու սխալներն էին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկմամբ իշխանություններն արդեն հետքայլ կատարել են, որի ապացույցն այն էր, որ իշխանությունները համաձայնվեցին երկխոսել:
«Անկախ ամեն ինչից, ես կարծում եմ, որ երկխոսությունը պետք է շարունակվի:

Իշխանությունները պետք է ազատ արձակեն կալանավորված անձանց և նստեն բանակցային սեղանի շուրջ: Մի բան է, երբ առաջին պահին երկու կողմերն էլ իրենց ամբիցիաներն են փորձում առաջ տանել, մեկ այլ բան, երբ վիճակը գնալով թեժանում է:

Եվ բնական է, որ սկզբում մի կողմը կարող էր ասել, որ եկել է ընդամենը մի հարցի շուրջ բանակցելու: Մյուս կողմից էլ երկար տարիներ իշխանությունում եղած և այն ղեկավարած մարդուն ասել մեկ վայրկյանում հրաժարական տուր, դա էլ չի լինի: Եվ դա, ի սկզբանե, պարզ էր, բայց որ բանակցությունները պետք է շարունակվեն՝ միանշանակ է, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ թե՛ ներքաղաքական, և թե՛ հասարակական տրամադրությունների մեջ զանգվածային փոփոխություն կա: Եվ դրա հետ հաշվի չնստել, նշանակում է կտրված լինել իրականությունից»,- ասաց Կ. Քոչարյանը:

Նա նշեց, որ համաձայն է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն դիտարկմանը, որ ժամանակ առ ժամանակ նույն մարդիկ հերոսից վեր են ածվում հակահերոսի և հակառակը:

«Նույն Նիկոլին ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ասաց, որ նա ծախված է իշխանություններին, հասարակության մի ստվար զանգված համարում էր, որ նա իշխանությունների հետ է համագործակցում: Բայց հիմա ինչպես տեսնում եք, պատկերը բոլորովին այլ է»,- ասաց Կ. Քոչարյանը:

Դիտարկմանը, որ այս պահին հերոսը Նիկոլ Փաշինյանն է, իսկ հակահերոսը Սերժ Սարգսյանը, և  իմանալով այս ամենը, որ ժամանակի ընթացքում կարող են փոխվել ընկալումները, ինչու ներկայի հակահերոսը չի ուզում որոշակի ժամանակ «թայմ աութ» վերցնել և իր տեղը զիջել մեկ այլ անձի կամ նույնիսկ օրվա հերոսին, քաղտեխնոլոգը պատասխանեց:

«Մի բան են կինոյի հերոս ու հակահերոս հասկացությունները, մեկ այլ բան՝ իրականությունը: Առավել ևս, երբ այս ամենը դիտարկում ենք ռեալ պոլիտիկի տեսանկյունից, ապա այն չի կարող ֆիլմի նման հանդիսատեսի  աչքի առաջ զարգանալ»,- ասաց Կ. Քոչարյանը:

Փաշինյան-Սարգսյան հանդիպումից հետո բազմության եռապատկվելու կամ քառապատկվելու պատճառը, ըստ քաղտեխնոլոգի, Սերժ Սարգսյանի կողմից թույլ տված երկու սխալն էին:

«Մի սխալն այն էր, որ նա հիշեց մարտի 1-ը և երկրորդ սխալ, երբ ասաց 7-8 % -ի մասին: Դրանից հետո հասարակության մոտ ցանկություն առաջացավ ասելու, որ իրականում իրենք ամենևին էլ 7-8 % չեն, այլ շատ ավելի շատ»,- ասաց Կ. Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ գնդակն այս պահին իշխանությունների դաշտում է և ինքը պետք է բանակցությունների ուղիներ փնտրի: Նա նաև նշեց, որ Սերժ Սարգսյանը նույնպես պատրաստ է փոխզիջումների գնալ, բայց խնդիրը ոչ թե Սերժ Սարգսյանի անձն է կամ վարչապետի աթոռից հրաժարվել-չհրաժարվելը, այլ ողջ համակարգը:

«Երբ նայում ես, թե ինչ է իրականում կատարվում՝ շմայսներ, լֆիկներ, իրենց խուժանով, իրենց քացիներով: Դրա պատճառն այն է, որ ամենաշատը հենց նրանք բան ունեն կորցնելու և դրա համար են նման ձևով պայքարում: Այսինքն, սա է այն համակարգը, որի դեմ հասարակությունը պայքարում է»,-ասաց  քաղտեխնոլոգը:

Հարցին, որ եթե այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը պահեր իր խոստումը և շարունակեր ՀՀԿ-ն ղեկավարել, իսկ ՀՀԿ-ի վարչապետի այլ թեկնածու առաջադրեր, արդյո՞ք հասարակության շրջանում նրա դեմ նույնպես բողոքի նման հզոր ալիք կբարձրանար, քաղտեխնոլոգը պատասխանեց.
«Ոչ, որովհետև եթե ՀՀԿ-ն առաջադրեր իշխանության մեջ գտնվող ցանակացած ադեկվատ անձնավորության, որը այս կամ այն չափով հասարակության լայն զանգվածների համար ընկալելի թեկնածու լիներ, ապա կարծում եմ, որ բողոքի նման ալիք չէր բարձրանա: Եվ այն տեխնոլոգիաները, որոնք այս պայքարում օգտագործվեցին, ուղղված էին Սերժ Սարգսյանի այն հայտարարության դեմ, որը նա արել էր 2014 թ.-ին: Սերժ Սարգսյանի հայտարարությունն օգտագործվեց որպես տեխնոլոգիա և շատ լավ օգտագործվեց»,- ասաց Կ. Քոչարյանը:  

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ բողոքի ալիքը կշարունակվի նաև ապրիլի 24-ին և կարող է մարել միայն երեք տարբերակներից որևէ մեկի դեպքում:

«Իրականում կա հանգուցալուծման երեք ուղղություն: Առաջինը դա մարտի 1-ի կրկնությունն է, որին չեմ կարծում, որ իշխանությունները կգնան, երկրորդն այն է, ինչ պահանջում է ժողովուրդը և երրորդը՝ բանակցություններն են, որի մասին խոսում են բոլոր ադեկվատ և ողջամիտ մարդիկ»,- ասաց Կ. Քոչարյանը:

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Փաշինյան Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին Գագիկ Հարությունյանի փեսան հույսն աներոջ վրա է դրել. ազատման դիմում չի գրում Սոչիում Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը ՀՀ նախագահն Արսեն Մկրտչյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Վիգեն Սարգսյանն արձագանքել է Արմեն Գրիգորյանի դիտարկումներին Նախագահի նստավայրում մեկնարկում է կառավարության անդամների երդման արարողությունը Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները. գիտա-պրակտիկ միջազգային սեմինար ՀՀ-ում Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կան զոհեր Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan