Երևան, 24.Մայիս.2018,
--
:
--
,

Էդգար Վարդանյան. «Իշխանությունների բիրտ ու ոչ համարժեք արձագանքը էլ ավելի ամրապնդեց շարժումը»

Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպումը տապալվեց: Սերժ Սարգսյանը լքեց հանդիպման վայրը, երբ Փաշինյանն ասաց, որ եկել է նրա հետ քննարկելու Սարգսյանի հրաժարականը։ Դահլիճը լքելուց առաջ Սերժ Սարգսյանը ասաց՝ «Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից»:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով՝ հանդիպումն աննախադեպ էր:

«Այն կայացավ համաժողովրդական հզոր ճնշման արդյունքում: Եթե չլիներ այդ հզորագույն ճնշումը, Սերժ Սարգսյանը չէր գնալու այդ հանդիպմանը: Նա ստիպված էր գնալ: Դրանով նա հիմնականում միջազգային հանրությանը, որոշ չափով էլ Հայաստանի աուդիտորիային ուզում էր ցույց տալ, որ ամենևին բռնապետ չէ, որովհետև բռնապետերը բանակցությունների չեն գնում բողոքի ցույցեր իրականացնող առաջնորդի կամ ղեկավարի հետ: Նա ցանկանում էր ցույց տալ, որ կոնստրուկտիվ է տրամադրված: Բայց թե՛ հանդիպման ընթացքը, թե՛ արդյունքը ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ լուծել այդ խնդիրը, որը դրել էր իր առջև: Նախ բոլորը տեսան, որ նա իրավիճակին համարժեք մոտեցում չի կարողանում ցուցաբերել: Հետո շատ շատերը տեսան հասարակությանն ուղղված անուղղակի սպառնալիքը: Բացի դրանից՝ այս ամենի մեջ մարդիկ տեսան նաև թուլության նշան, տեսան, որ նա իսկապես շատ շփոթված է: Եվ ակնհայտ էր, որ նա չէր պատկերացնում, թե ինչպես կարող է այս այս բողոքի դեմն առնել և պահպանել սեփական իշխանությունը»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Էդգար Վարդանյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանը կարծես սպառնում էր դիմել ամենածայրահեղ միջոցների՝ որպեսզի պահպանի իր իշխանությունը. «Դա ուժի սպառնալիքն է, որին զուգահեռ՝ նաև ուժի կիրառումը, ինչը մենք տեսանք հանդիպման արդյունքում. փաստացի հակաօրինական կերպով ոչ համաչափ ուժ կիրառվեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, նրանք հակաօրինական կերպով բերման ենթարկվեցին, քաղաքացիական դիմադրության արշավի առաջնագծում կանգնած ընդդիմադիր պատգամավորները առևանգվեցին և մեկուսացվեցին: Սա նշանակում է, որ նրանք փաստացի դիմել են վերջին միջոցներին, որ զսպեն բողոքի ալիքը: Այդ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հաղթանակն էր և նա ցույց տվեց իր ինքնավստահությունը, ցույց տվեց, որ չի նահանջում իր պահանջներից: Մյուս կողմից էլ ցույց տվեց, որ պատրաստ է բանակցությունների, և այդ առումով կոնստրուկտիվ է տրամադրված: Իսկ իշխանությունների բիրտ ու ոչ համարժեք արձագանքը էլ ավելի ամրապնդեց շարժումը: Նպաստեց նաև նրան, որ բողոքողների, քաղաքացիական դիմադրության դիմողների քանակը մեծանա: Իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքից մարդիկ ավելի զայրացան, և ավելի ակտիվացան: Շատ ավելի մեծ շերտեր ներգրավվեցին շարժման մեջ: Փաստացի՝ գործողությունը հանգեցնում է հակագործողության: Ճնշումներն ու ռեպրեսիաները հակառակ էֆեկտը տվեցին: Դրանք կատարվում էին բողոքը զսպելու, քաղաքացիներին վախեցնելու համար, բայց ունեցանք հակառակ իրավիճակ»:

Նշենք, որ միջազգային արձագանքները ևս շարունակվում են: Մասնավորապես՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը  հայտարարել է. «Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են հավաքներ անցկացնելու իրենց իրավունքներն իրացնելիս, անհապաղ պետք է ազատ արձակվեն»:

Հարցին, թե նման արձագանքներն ինչ քաղաքական հետևանք են ունենալու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ակնհայտ է, որ Արևմուտքի կողմից իշխանություններին ուղղված ճնշումն ավելի է սաստկանալու: Արևմուտքն ավելի կարծր դիրքորոշում է որդեգրելու և հասկացնելու է իշխանություններին, որ նրանք չունեն արտաքին աջակցություն: Չեն արդարանալու այն հույսերը, թե Արևմուտքից կարող են ինչ-որ ռեսուրսներ ստանալ: Նրանք մեկուսացված են մնալու, եթե նույն կերպ շարունակեն: Իշխանությունները հիմա ծայրահեղ վիճակի մեջ են, բայց այս պահին, ժողովրդական խոսքով ասած, ուրիշ ճար չունեն: Նրանք դեռևս փորձում են դիմադրել՝ հույս ունենալով, որ միգուցե պատերազմի կամ արտակարգ դրություն մտցնելու պոտենցիալ սպառնալիքը կհանդարտեցնի մարդկանց և կթուլացնի բողոքը: Հույս ունեն, որ դրա արդյունքում կտրուկ գործողությունների կանցնեն, այլևս թույլ չեն տա, որ լուրջ բողոքներ լինեն և կպահպանեն իրենց իշխանությունը: Այդ դեպքում, բնականաբար, զրկվելու են Արևմուտքի աջակցությունից, նրանք նաև ներքին աջակցությունից են զրկվելու, այսինքն՝ որևէ հենարան չեն ունենալու. ակնհայտ է, որ Հայաստանի ներսում բազմաթիվ մտավորականներ, արվեստագետներ, բազմաթիվ քաղաքացիական ծառայողներ այլևս չեն հանդուրժում այս իշխանություններին և այս ապօրինությունները: Ակնհայտ է, որ չեն աջակցելու Սերժ Սարգսյանին ու նրա թիմին: Իրենք դա հասկանում են, և, ամեն դեպքում, մտածում են, որ ռեպրեսիաների միջոցով կարողանալու են երկարացնել իշխանությունը: Բայց նրանք սխալվում են: Ամենայն հավանականությամբ, նրանք նույն կերպ չեն կարողանալու շարունակել, և շարժումը պետք է որ հասնի իր նպատակին»:

Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել Է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում Հրապարակվել Է Սպիտակ ծովում «Բուլավա» հրթիռների արձակման տեսագրությունը Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի Ալեքսանդր Եսայանը կշարունակի զբաղեցնել ԻՏՁՄ նախագահի պաշտոնը Վախճանվել Է գրող Ֆիլիպ Ռոթը. The New York Times Միհրան Պողոսյանն անդրադարձել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու գործով իր օգնականի ձերբակալմանը Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը կհետաձգվի Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ Հորդորում և պահանջում եմ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները. Փաշինյան Արայիկ Հարությունյանը կմասնակցի Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին Եվրոպացի դպրոցականներին կարող են պարտավորեցնել երկու օտար լեզու սովորել Армянин создал в городе Плиска музей кириллицы Վարորդներին չեն տուգանի տեսախցիկների ֆիքսած որոշ խախտումների դեպքում. ոստիկանություն Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին Շառլ Ազնավուրը հունիսի 30-ին կվերսկսի համաշխարհային շրջագայությունը. AFP Ուկրաինացի գիտնականները Կիեւի հայ համայնքի պատմության նոր էջեր են բացահայտել ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Փաշինյան Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan