Nyut.am | Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը
Երևան, 17.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը

Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շարունակվում են արդեն ավելի քան մեկ շաբաթ առաջ սկսված հանրահավաքները, ակցիաները: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող գործողությունների ծրագիրն օր օրի ավելի լայն շրջանակներ է ընդգրկում. Երևանի համայնքներից, մարզերից մինչև Սփյուռքի հայկական համայնքներ: Այս օրերին հավաքների ու ակցիաների անմիջական մասնակիցն են նաև ուսանողները: Զուգահեռ՝ նույն ուսանողների ու ցույցի մասնակիցների կողմից տարածվում են տեղեկություններ համալսարաններում առկա ճնշումների մասին: Օրինակ, որ ուսխորհուրդների նախագահներն արգելում են մասնակցել հավաքներին, ինչպես նաև՝ որոշ համալսարաններում անգամ արգելափակվում են Facebook-ը, Youtube-ը, «Ազատությունը»:

Կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն իր բացատրությունն ունի:

«Ես այն մարդկանցից եմ, որ նման իրավիճակներին նայում եմ ավելի համընդհանուր ձևով: Մենք ոչ միայն պետք է քննարկենք, թե այս պահին ի՞նչ է տեղի ունենում, այլև պետք է փորձենք հասկանալ, թե ինչու այսպես եղավ: Որպես դասախոս, ասեմ, որ հատկապես վերջին տարիներին ուսխորհուրդները կուսակցականացան, և հնարավոր է, որ որոշակի ֆինանսական միջոցներ են ստացել: Բացի այդ, կարծես ուսանողների բաժանում կար: Այսինքն՝ ուսխորհուրդները փորձում էին դառնալ երիտասարդ կարիերիստների կենտրոններ: Եվ հասկանալի է, որ այս ընթացքում ուսանողության մի զգալի հատված անտեսված էր, հիասթափված և իրենց դուր չէր գալիս ուսխորհուրդների այդ պահվածքը: Եվ հիմա փողոց դուրս եկած ուսանողները հիմնականում նրանք են, ովքեր անտեսվել են, արհամարհվել, կամ էլ սկզբունքորեն չեն ցանկացել համագործակցել ուսխորհուրդների հետ: Պարզ է, որ այս իրավիճակներում ուսխորհուրդները պետք է փորձեն ինչ-որ սահմանափակող բաներ անել, որովհետև իրենց շատ գումար ու ռեսուրս է տրվել, որ ուսանողությանը կառավարելի դարձնեն: Հիմա այդ ծրագիրը կարծես ձախողվում է և պարզվում է, որ ուսանողությունը կառավարելի չէ և դուրս է եկել փողոցներ: Պարզ է, որ հիմա իրենք պետք է փորձեն սահմանափակումներ անել, որովհետև եթե ուսանողությունը դուրս է եկել վերահսկողությունից, ապա դա նաև այդ պրոյեկտի ձախողման մասին է խոսում»,-Past.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ բումերանգի էֆեկտ է:

«Այն անտարբերությունը, ֆինանսական վերաբերմունքը, որ տարիներ շարունակ մենք ցույց ենք տվել կրթության համակարգի նկատմամբ, այսօր բումերանգի նման հետ է գալիս: Այսինքն՝ եթե մենք լավ մոտեցում ցուցաբերեինք մեր դպրոցների, մեր երեխաների և ուսանողների նկատմամբ, նրանք միգուցե այս ձևով չըմբոստանային: Այս ըմբոստությունը կրթությունը քաղաքականացնելու բումերանգի էֆեկտն է: Հիմա լոզունգներ են հնչում, թե պետք չէ կրթությունը քաղաքականացնել: Բայց ո՞վ է սկսել այդ պրոցեսը: Տարիներ շարունակ կրթության համակարգը, այսպես ասած, քաղաքական խաղացող են դարձրել, իսկ հիմա մարդիկ հակառակ խաղն են խաղում: Այսինքն՝ այն, ինչ արվել էր իրենց հանդեպ, դրա պատասխանն են տալիս: Սա է խնդիրը»,-ընդգծեց նա:

Կրթության փորձագետը շեշտեց՝ բացի այդ, շատ զգույշ պետք է լինել:

«Ես չեմ հասկանում նաև այս բռնությունների իմաստը, որովհետև սա էլ կարող է հակառակ էֆեկտն ունենալ: Այսինքն՝ երիտասարդությունը այն սովետական երիտասարդությունը չէ, որ իրեն պատժես՝ խելոքանա: Բռնությունը կարող է ավելի բազմապատկել նրանց թիվը: Զուգահեռ՝ տեսնում ենք մի իրավիճակ, երբ իսկապես անհաղորդ են երիտասարդությանը: Նույնիսկ չեն տեսնում, թե ինչպես է գործում, ինչ է մտածում այսօրվա երիտասարդությունը: Պետք է զգույշ լինել՝ սովետական երիտասարդությունը չէ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan