Երևան, 22.Մայիս.2018,
--
:
--
,

Չինական «New Yida» ընկերությունը Հայաստանում հանքային ջրերի գործարան է հիմնում

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ չինական կապիտալով «Նյու Յիդա» ընկերությունը Հայաստանում մինչև 5 միլիոն դոլար է ներդնում հանքային ջրերի շշալցման ու արտադրության նոր գործարան հիմնելու նպատակով։ Այս մասին փաստաթուղթը ստորագրել են «Նյու Յիդա» ընկերության գործադիր տնօրեն Լուո Գանգը և «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։ Այս մասին «Բիզնես Արմենիա»-ի Հանրային կապերի թիմից:

«Նյու Յիդա» ընկերության հիմնադիր Yida Group-ը միջազգային դիվեսիֆիկացված ներդրումային կազմակերպություն է, որը կենտրոնացած է արտադրության տարբեր ոլորտներում։

Գործարանի կառուցման համար ընկերությունը դիտարկում է Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում գտնվող տարածքի ձեռք բերման հեռանկարը։ «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի մասնագետները ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համագործակցությամբ չինացի գործարարներին ներկայացրել են մի քանի հանքահորեր։ Ներդումային ծրագրի ուսումնասիրության փուլի ընթացքում ներգրավված են եղել Հանրապետական երկրաբանական ֆոնդի մասնագետները։

«Գործարարների աջակցության մեր թիմն ամենօրյա ռեժիմով աշխատում է ներդրողների հետ՝ հանքային ջերերի գործարանի հիմնման և արտադրությունը սկսելու համար։ «Բիզնես Արմենիա»-ն շարունակելու է աջակցությունը նաև հետներդրումային ամբողջ շրջանում»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

«Հայաստանի քանհային ջրերի որակը վստահություն է հաղորդում, որ արտադրությունը հաջողություն կունենա և սպառման խնդիր չի լինի։ «Նյու Յիդան» նպատակ է դրել հայկական հանքային ջուրը ճանաչելի դարձնել չինական շուկայում։ Իսկ ներդրումային ծրագիրը նաև սոցիալական ազդեցություն կունենա մերձակա համայնքների համար»,- նշել է «Նյու Յիդա» ընկերության գործադիր տնօրեն Լուո Գանգը։

 

loading...
Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Փաշինյան Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին Գագիկ Հարությունյանի փեսան հույսն աներոջ վրա է դրել. ազատման դիմում չի գրում Սոչիում Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը ՀՀ նախագահն Արսեն Մկրտչյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Վիգեն Սարգսյանն արձագանքել է Արմեն Գրիգորյանի դիտարկումներին Նախագահի նստավայրում մեկնարկում է կառավարության անդամների երդման արարողությունը Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները. գիտա-պրակտիկ միջազգային սեմինար ՀՀ-ում Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կան զոհեր Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan