Երևան, 19.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Առգրավված փայտանյութը կիրացվի անտառտնտեսությունը կառավարող կազմակերպության կողմից

Կառավարությունը որոշել է «Ստուգման ժամանակ հայտնաբերված, առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման հավելվածում փոփոխություններ ու լրացումներ կատարել: Ավելացվել է երկու ենթակետ: Առաջինն այն որ եթե ծառերը, ներառյալ փայտանյութը, գտնվում են անտառտնտեսության կամ բնության հատուկ պահպանվող տարածքում, ապա ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան արձանագրությամբ ի պահ են հանձնվում այդ տարածքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը: Իսկ եթե անտառտնտեսության կամ բնության հատուկ պահպանվող տարածքից դուրս, ապա՝ մոտակա անտառտնտեսության կամ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը:

Երկրորդ լրացման համաձայն էլ՝ համապատասխան վարչական վարույթը կամ քրեական գործն ավարտվելուց հետո առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերն ու փայտանյութը, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրացվում է այն կազմակերպության կողմից, որին դրանք ի պահ էին հանձնվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Մինչև ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից աճուրդային կարգով օգտակար հանածոների իրացումը, օգտակար հանածոները համապատասխան արձանագրությամբ պահվում են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման տարածքում կամ դրան փոխարինող շինությունում:

Այս որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դրույթները տարածվում են մինչև որոշման ուժի մեջ մտնելը կազմակերպություններին ի պահ հանձնված առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերի ու փայտանյութի վրա:
Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հայտնաբերված ու առգրավված և տարիների ընթացքում անտառտնտեսություններում կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում ի պահ հանձնված փայտանյութը բացի այն, որ զգալի տարածք է զբաղեցնում, այլև տարեցտարի կորցնում է  սպառողական հատկությունները:

Նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս ստուգման ժամանակ անտառտնտեսությունների կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ դրանցից դուրս գտնվող տարածքներում հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերն ու փայտանյութն իրացնել այն կազմակերպության կողմից, որին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան արձանագրությամբ ի պահ է հանձնվել:

Նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել անտառտնտեսությունների կամ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպություններին իրացնելու նախկինում կուտակված և այսուհետ առգրավված ապօրինի ձեռք բերված փայտանյութը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ օրաթերթ»

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan