Yerevan, 22.October.2018,
--
:
--
,

Արա Պապյան. «Եթե այս դիմադրությունը չլինի, շատ արագ կվերածվենք ոչ թե Ադրբեջանի, այլ՝ Թուրքմենստանի և կդառնանք Արմենբաշի»

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր, իրավաբան, պատմաբան, քաղաքագետ, դիվանագետ Արա Պապյանը, ով այս օրերին Հայաստանում չէ և հայաստանյան քաղաքական իրադարձություններին հեռվից է հետևում, «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ տպավորություններն ավելի լավն են, քան կարող էր պատկերացնել:
«Ես այսքան մեծ շարժում չէի սպասում, անկեղծ ասած: Եվ լավ է, որ երիտասարդության շրջանում որոշակի ակտիվություն կա, բայց վատ է, որ այդ շարքերում չեն երևում այն մեկ միլիոն աղքատները, ում համար տեղի է ունենում այս պայքարը: Տարօրինակ է, որ մարդիկ անընդհատ բողոքում են, բայց վճռական պահերին ամենանվազագույն քայլը չեն ցանկանում անել: Բայց ամեն դեպքում, պետք է ասեմ, որ ես բավականին ոգևորված եմ, քանի որ տեսնում եմ, որ հայ ժողովրդի մեջ դեռևս պայքարի ավյուն կա»,– ասաց Ա. Պապյանը:

Քաղաքագետը նշեց, որ թեև ոգևորված է, բայց որոշ թերահավատություն ունի, ինչն առավելապես վերջնարդյունքի հետ է կապված, քանի որ այս պահին տեղի ունեցող գործողությունների բուն նպատակը, որը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելն է, հնարավոր չի լինի իրականացնել:

«Սերժ Սարգսյանն ու իր շրջապատն իրենց այս պահին բավականին համեստ են պահում և կամաց–կամաց, «երկու քայլ՝ առաջ, մեկ քայլ՝ հետ» տակտիկայով են առաջ տանում իրենց գործողությունները: Եթե պետք էր թեկնածություն առաջադրել, արեցին: Երևանում չստացվեց, Ծաղկաձորում դա արվեց: Եվ հիմա Ազգային ժողով հետևի մուտքից կմտնեն, ուժեղացված ոստիկանության ուժով կմտնեն, միևնույն է՝ կմտնեն: Դրա համար էլ բռնատիրության ժամանակ ժողովրդի քվեն կարևոր չէ: Եվ եթե մենք լինեինք ժողովրդավարական երկիր, ապա բնականաբար, իշխանությունները նման քայլերի չէին գնա, իմանալով, որ ապագայում ևս իրենք նման քվեների կարիք ունեն: Իսկ քանի որ մեր երկրի իշխանավորների երկարակեցությունը ոչ թե լուսավոր երիտասարդության, այլ մայրաքաղաքի Կորյուն–Հերացի հատվածում բռնություն իրականացնող հաստավիզների վրա է հիմնված, որը ամենաստորին օղակն է և կոչվում է թաղային հեղինակություն, և իշխանությունների բուրգը նրանց միջոցով է կառուցվում, ուստի պարզ է, որ ժողովրդի քվեի վրա ուշադրություն չեն դարձնի»,– ասաց Ա. Պապյանը:

Նա ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քայլերը շատ գրագետ որակեց և նշեց, որ ցավում է, որ այն անձինք, ովքեր պետք է նրա կողքին լինեին՝ չկան: Նա դժվարացավ պատասխանել, թե կարո՞ղ է արդյոք դա տակտիկական քայլ լինել, սակայն ընդգծեց, որ ընդդիմության մեջ որոշ մարդկանց ներկայությունը կարող էր անգամ վնասել գաղափարն ու շարժման իմիջը:

«Երբ հայտնվում են տարբեր քաղաքական գործիչներ, ակամայից նրանց միջև մրցակցություն է սկսվում: Այդ պատճառով, իմ կարծիքով, գուցեև լավ է, որ Փաշինյանը մենակ է հանդես գալիս: Այս պայքարը ինչով էլ ավարտվի, բնավ էլ անիմաստ չէ, քանի որ իշխանություններն ուզած–չուզած հաշվի են նստելու ժողովրդի այս տրամադրությունների հետ: Եվ եթե ներկա դիմադրությունը չլինի, ապա մենք շատ արագ կվերածվենք ոչ թե Ադրբեջանի, այլ՝ Թուրքմենստանի և կդառնանք Արմենբաշի: Այդ ժամանակ երանի կտանք անգամ այս իրավիճակին: Այնպես որ, նման պայքարն անհրաժեշտ է, որպեսզի ներկա իրավիճակից ավելի վատ կացության մեջ չհայտնվենք»,– համոզված է Ա. Պապյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած պայքարը նաև հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակի հասնելու նախաքայլ չէ՞, որը տարիներ անց կարող է անգամ հանգեցնել նրան, որ ընտրողները ոչ միայն 10000 դրամ, այլև՝ 100000 ընտրակաշառքը մերժեն, այն գիտակցումով, որ իրե՛նք, և ոչ թե թաղային հեղինակություններն են որոշողները, թե որ ուժը պետք է դառնա իշխանություն, Պապյանն ասաց, որ դեռ մինչև 2022 թվականը բավականին ժամանակ կա, ու մինչ այդ շատ բան կփոխվի ոչ միայն երկրի ներսում, այլև աշխարհաքաղաքական զարգացումներում:

«Մինչ 2022 թվականը ես վստահ եմ, որ շատ բան կփոխվի նաև ռուս–ամերիկյան հարաբերություններում, ինչը նաև կանդրադառնա մեզ վրա: Համոզված եմ նաև, որ Արցախի ճակատում նույնպես իրավիճակն այսպես չի մնա: Ամեն ինչ ավելի է սրվելու, կա՛մ այս կողմ է լինելու, կա՛մ այն կողմ: Ինչ վերաբերում է ընտրակաշառք վերցնելուն, ապա, ցավոք, պետք է ընդունենք նաև, որ մեր հասարակության մեջ կա նաև ստոր մարդկանց խումբ, որոնք միշտ էլ փող կվերցնեն և փողով կծախեն անգամ իրենց երեխայի և թոռների ապագան: Եվ այն մարդը, ով նախկինում իր ձայնը 5000 դրամով էր վաճառում, 10000–ով էլ կվաճառի, 100000–ով էլ: Ես կարծում եմ նաև, որ այս ծայրահեղ աղքատությունը նույնպես դիտավորյալ իրականացվող քայլ է, որպեսզի մարդիկ թողնեն գնան և հասարակության լարվածությունը թուլանա»,– ասաց Ա. Պապյանը:


Արմինե Գրիգորյան

«Փաստ օրաթերթ»

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan