Նիկոլ Փաշինյան. «Եթե ԱԺ նիստերը հետաձգվեն, ապա դա մտնում է մեր գործողությունների տրամաբանության մեջ»

Արդեն մի քանի օր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած անհնազանդությունների ալիք բարձրացնելը և տարբեր փողոցներ փակելը որակում է խաղաղ և քաղաքակիրթ քաղաքական պայքար` հանուն սեփական երկրի ազատագրման:
Երեկ` անհնազանդությունների չորրորդ օրը, երբ արդեն 10:00–ի սահմաններում փակվել էին Տերյան, Հերացի, Կորյուն, Աբովյան փողոցները և հիմնականում դադարեցվել էր մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, Հերացի–Կորյուն հատվածում խաղաղ ցուցարարների և «յաշիկ» տեսակի մեքենայի ուղևորների միջև ընդհարում տեղի ունեցավ:

Այդ ընթացքում, սակայն, ոստիկանները, երիտասարդների վրա մեքենան քշելու, խաղաղ ցուցարարների հանդեպ բռնություն գործադրելը կանխելու և նրանց «յաշիկավորներից» ազատելու փոխարեն, հայտնվել էին դիտորդի կարգավիճակում: Այս փաստն իհարկե արձանագրվեց լրագրողների կողմից, իսկ ՔՊ խորհրդի անդամ, Երևան քաղաքի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը ոստիկաններին ասաց, որ այս պայքարն ուղղված է նաև խաղաղ բնակչության վրա հարձակվողների հանդեպ ոստիկանության կողմից ցուցաբերվող անտարբերության դեմ:
Արձանագրենք, որ այն տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության շենքից մի քանի մետր հեռավորության վրա և մեքենայի ուևորներին բերման ենթարկելու փոխարեն, ուժային այս կառույցը ձկան պես լուռ մնաց:

Ժամը 11:00–ի սահմաններում, երբ Ն. Փաշինյանին և իր համախոհներին արդեն հաջողվել էր փակել նաև մայրաքաղաքի Կենտրոն համայնքի Խանջյան–Վարդանանց փողոցների խաչմերուկը, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՔՊ կուսակցության ղեկավարը նշեց, որ իրենց կազմակերպած անհնազանդության խաղաղ ակցիայի ողջ ընթացքում մասնակիցներն անգամ մեկ թուփ չեն վնասել, իսկ սադրիչներին անմիջապես հեռացնում են իրենց շարքերից:

«Ով որ այդպիսի բան անի, մեր շարժման մասնակիցները գիտեն, որ դա սադրանք է և իրենք տեղում պետք է չեզոքացնեն: Եթե որևէ մեկը մեր տրամաբանությունից դուրս որևէ գործողություն ձեռնարկի, ապա այդ գործողությամբ ինքը ոչ միայն մեր շարժման մասնակից չի, այլև մեր շարժման հակառակորդ է: Մեր կողմնակիցները պետք է տեղում նրանց չեզոքացնեն՝ ոտքերը, ձեռքերը բռնեն և առանց որևէ մարմնական վնասվածք պատճառելու թույլ չտան, որ նման գործողություններ իրականացնեն»,– ասաց Ն. Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ ինքը չգիտի, թե այս պահին ինչ է կատարվում հանրապետականի ներսում և, եթե անգամ իշխող կուսակցության ներսում հակասություն լինի, միևնույն է, ոչինչ էլ չի փոխի:

«Մեզ պետք չի, որ նրանք մեզ միանան, թող իրենք հանգիստ գնան իրենց տներում նստեն, որովհետև եթե քաղաքացին փողոցում է, դրանով ամեն ինչ ասված է: Բացի այդ, սա «Իմ քայլը» նախաձեռնությունն է, և ով քայլ ունի անելու, թող իր քայլն անի: Այստեղ հավաքվածներն ամեն մեկն իր քայլն է կատարել: Եվ սա է ամբողջ էությունը: Եթե Ազգային ժողովի նիստը վաղը չկայանա, դա մեզ ձեռնտու է, իսկ եթե նիստը տեղափոխվի այլ վայր, ապա մեր քայլը կլինի այն, որ Երևան մայրաքաղաքն ամբողջությամբ կվերցնենք մեր հսկողության տակ և թույլ չենք տա, որ դուրս եկածները մտնեն մայրաքաղաք»,– ասաց Ն. Փաշինյանը:

Պատգամավորը հայտնեց, որ եթե ԱԺ նիստերն ընդհանրապես հետաձգվեն մի քանի օրով, ապա դա նույնպես տեղավորվում է իրենց գործողությունների տրամաբանության մեջ, իսկ դրան հաջորդող քայլերն արդեն մշակված են, որոնք էլ հերթով կիրականացվեն:

Արմինե Գրիգորյան

«Փաստ օրաթերթ»

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan