Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,
Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան. «Եթե ԱԺ նիստերը հետաձգվեն, ապա դա մտնում է մեր գործողությունների տրամաբանության մեջ»

Արդեն մի քանի օր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած անհնազանդությունների ալիք բարձրացնելը և տարբեր փողոցներ փակելը որակում է խաղաղ և քաղաքակիրթ քաղաքական պայքար` հանուն սեփական երկրի ազատագրման:
Երեկ` անհնազանդությունների չորրորդ օրը, երբ արդեն 10:00–ի սահմաններում փակվել էին Տերյան, Հերացի, Կորյուն, Աբովյան փողոցները և հիմնականում դադարեցվել էր մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, Հերացի–Կորյուն հատվածում խաղաղ ցուցարարների և «յաշիկ» տեսակի մեքենայի ուղևորների միջև ընդհարում տեղի ունեցավ:

Այդ ընթացքում, սակայն, ոստիկանները, երիտասարդների վրա մեքենան քշելու, խաղաղ ցուցարարների հանդեպ բռնություն գործադրելը կանխելու և նրանց «յաշիկավորներից» ազատելու փոխարեն, հայտնվել էին դիտորդի կարգավիճակում: Այս փաստն իհարկե արձանագրվեց լրագրողների կողմից, իսկ ՔՊ խորհրդի անդամ, Երևան քաղաքի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը ոստիկաններին ասաց, որ այս պայքարն ուղղված է նաև խաղաղ բնակչության վրա հարձակվողների հանդեպ ոստիկանության կողմից ցուցաբերվող անտարբերության դեմ:
Արձանագրենք, որ այն տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության շենքից մի քանի մետր հեռավորության վրա և մեքենայի ուևորներին բերման ենթարկելու փոխարեն, ուժային այս կառույցը ձկան պես լուռ մնաց:

Ժամը 11:00–ի սահմաններում, երբ Ն. Փաշինյանին և իր համախոհներին արդեն հաջողվել էր փակել նաև մայրաքաղաքի Կենտրոն համայնքի Խանջյան–Վարդանանց փողոցների խաչմերուկը, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՔՊ կուսակցության ղեկավարը նշեց, որ իրենց կազմակերպած անհնազանդության խաղաղ ակցիայի ողջ ընթացքում մասնակիցներն անգամ մեկ թուփ չեն վնասել, իսկ սադրիչներին անմիջապես հեռացնում են իրենց շարքերից:

«Ով որ այդպիսի բան անի, մեր շարժման մասնակիցները գիտեն, որ դա սադրանք է և իրենք տեղում պետք է չեզոքացնեն: Եթե որևէ մեկը մեր տրամաբանությունից դուրս որևէ գործողություն ձեռնարկի, ապա այդ գործողությամբ ինքը ոչ միայն մեր շարժման մասնակից չի, այլև մեր շարժման հակառակորդ է: Մեր կողմնակիցները պետք է տեղում նրանց չեզոքացնեն՝ ոտքերը, ձեռքերը բռնեն և առանց որևէ մարմնական վնասվածք պատճառելու թույլ չտան, որ նման գործողություններ իրականացնեն»,– ասաց Ն. Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ ինքը չգիտի, թե այս պահին ինչ է կատարվում հանրապետականի ներսում և, եթե անգամ իշխող կուսակցության ներսում հակասություն լինի, միևնույն է, ոչինչ էլ չի փոխի:

«Մեզ պետք չի, որ նրանք մեզ միանան, թող իրենք հանգիստ գնան իրենց տներում նստեն, որովհետև եթե քաղաքացին փողոցում է, դրանով ամեն ինչ ասված է: Բացի այդ, սա «Իմ քայլը» նախաձեռնությունն է, և ով քայլ ունի անելու, թող իր քայլն անի: Այստեղ հավաքվածներն ամեն մեկն իր քայլն է կատարել: Եվ սա է ամբողջ էությունը: Եթե Ազգային ժողովի նիստը վաղը չկայանա, դա մեզ ձեռնտու է, իսկ եթե նիստը տեղափոխվի այլ վայր, ապա մեր քայլը կլինի այն, որ Երևան մայրաքաղաքն ամբողջությամբ կվերցնենք մեր հսկողության տակ և թույլ չենք տա, որ դուրս եկածները մտնեն մայրաքաղաք»,– ասաց Ն. Փաշինյանը:

Պատգամավորը հայտնեց, որ եթե ԱԺ նիստերն ընդհանրապես հետաձգվեն մի քանի օրով, ապա դա նույնպես տեղավորվում է իրենց գործողությունների տրամաբանության մեջ, իսկ դրան հաջորդող քայլերն արդեն մշակված են, որոնք էլ հերթով կիրականացվեն:

Արմինե Գրիգորյան

«Փաստ օրաթերթ»

loading...
Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ)
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan