Nyut.am | Իշխանությունը երկու ճանապարհ ունի. «հանդուրժողականություն», կամ նոր Մարտի 1–ից խուսափելու փորձ
Yerevan, 17.August.2018,
--
:
--
,

Իշխանությունը երկու ճանապարհ ունի. «հանդուրժողականություն», կամ նոր Մարտի 1–ից խուսափելու փորձ

Շանթ Հարությունյան և ընկերներ, «Էլեկտրիկ Երևան», «Սասնա ծռեր» ու Խորենացի փողոց: Նշված բոլոր իրադարձությունները, քաղաքական ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ ու բռնություններով: Մենք ականատես ենք եղել, թե, օրինակ՝ մեկ վրան տեղադրելու փորձի համար ինչպես են մարդկանց բերման ենթարկել, բռնություն կիրառել: Արդեն 3 օր է՝ փակ են Մաշտոցի, Սայաթ–Նովա, Բաղրամյան պողոտաներն ու այլ փողոցներ: Ոստիկանների թիվն ու գործողությունները, համենայն դեպս, մինչ այս պահը համեմատելի չեն նախորդ բոլոր դեպքերի հետ: Ի՞նչ հանդուրժողականություն է ցուցաբերում ոստիկանությունը, պատճառն արդյոք միայն ԵՄ–ի հետ ստորագրած համաձայնագի՞րն է ու դրանից բխող հնարավոր հետևանքները:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը հանգամանքն ամենաքիչն է կապում ԵՄ համաձայնագրի հետ:

«Նման փաստաթղթերը ընտրողական են կիրառվում: Այսինքն՝ եթե նույն եվրոպացիներին ձեռք տա դատապարտել հնարավոր բռնությունը, կդատապարտեն, եթե ձեռք չտա, կվարվեն այնպես, ինչպես ընտրությունների դեպքում են վարվում. եթե ձեռք է տալիս՝ կասեն խախտումներ եղել են, եթե ոչ՝ չեն եղել: ԵՄ–ի առաջ միշտ էլ ինչ–որ պարտավորություններ եղել են, բայց 90% դեպքերում ամեն ինչ «մարսվել է»: Չեմ կարծում, որ ԵՄ–ն է նման դրսևորման պատճառը: Բացի այդ՝ ԵՄ երկրները, ԵՄ, այսպես ասած, բոսերն առանձնապես մեծ պրոբլեմներ չունեն նույն Սերժ Սարգսյանի հետ: Այսինքն՝ կներվեր: Ամեն դեպքում իշխանությունը երկու ճանապարհ ունի: Եթե բռնություն են կիրառում, հասկանում են, որ դա կարող է մարդկային զանգվածների զայրույթն առաջացնել, ինչի արդյունքում էլ ժողովրդի թիվը կավելանա: Հիմա սոցցանցերի և տեխնոլոգիայի դարում մարդիկ միանգամից տեսնում են, որ գործողություն և բռնություն կա ու ավելանում են»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ մարդկանց այլևս չեն բավարարում զուտ միտինգային ելույթները:

«Նրանք քիչ էին գնում նման միջոցառումների, քանի որ ընդդիմությունը գործողությունների այլ օրակարգ չէր առաջարկում: Բայց հենց տեսնում են, որ գործողություն կա՝ ավելանում են: Մենք հիմա ականատես ենք լինում դրան: Բացի այդ՝ իշխանությունները նաև զգուշանում են. ակցիաները կարող են սկսել 20–50 հոգով, բայց ձնագնդի էֆեկտ ստանան, որովհետև իրենցից շատերն էլ են եկել իշխանության հենց այդ էֆեկտի հաշվին: Եղել են տարբեր շարժումներում, անգամ օպոզիցիոն ճակատներում: Լավ գիտեն, որ հույսը միայն դնել այն տարբերակի վրա, որ ժողովուրդն ապատիայի մեջ է, ճիշտ չէ: Շատ դեպքերում պատմությունն ինքն է հերքում այդ տարբերակը: Նույն իշխանության մաս կազմող ՀՅԴ–ն շատ մեծ փորձ ունի այդ առումով, երբ ընդդիմության մեջ էր: Իշխանությունը վերջին շրջանում չի կիրառում իր ամբողջ զինանոցը, որովհետև հույսը դնում է այն հանգամանքի վրա, որ մարդիկ կգան, անպտուղ գործողություն կլինի, կհոգնեն ու կգնան: Մյուս կողմից՝ հիմա մի քիչ տուպիկային իրավիճակ է: Եթե առավոտյան մի քանի հարյուր մարդ էր, հիմա, կարծես, մի քանի հազար մարդ է փողոցներում: Եթե հիմա իշխանությունը որևէ ձևով չարձագանքի քաղաքացիական անհնազանդության դրսևորումներին, դա կարող է ոգևորել բողոքական զանգվածին, ովքեր, համոզված եմ, ՀՀ–ում 50–60%–ից պակաս չեն: Բողոքական ընտրազանգվածը ցանկացած ընդդիմության հենարանն է: Եթե նույնիսկ նրանց մի մասին կարողանաս ոգևորել ու հանես փողոց՝ դա արդեն բավականին լուրջ թիվ է»,– ասաց նա:

Վիգեն Հակոբյանը ոստիկանության հանդուրժողականությունը մեկ այլ գործոնով էլ է բացատրում. «Սերժ Սարգսյանը չի ուզում երրորդ անգամ իշխանության գալը նշանավորել հերթական Մարտի 1–ով: Մեկ անգամ ինքն արդեն իր իշխանության գալն, այսպես ասած, փչացրել է և մինչև հիմա էլ առանձնապես չի կարողանում տակից դուրս գալ: Այդ գործոնն էլ կա՝ փորձում է խուսափել, որ նույնը չկրկնվի»:

Ինչ վերաբերում է նախաձեռնությանն ու կատարվող գործընթացներին, Վ. Հակոբյանը ընդգծեց. «Մերժիր Սերժին» նախաձեռնությունն ու «Քաղաքացիական պայմանագիրն» ի սկզբանե միացած էին: «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» հետ համագործակցության մեծ վերապահումներ կար՝ կապված պայքարի մեթոդաբանության հետ: Նիկոլ Փաշինյանն էլ այս պահին կրկնում է, որ պայքարը խաղաղ է, բռնություն չի լինելու: Առհասարակ, այս պայմաններում անշահեկան վիճակում են հայտնվում «Ելք»–ի դաշինքային մյուս պարտնյորները, ովքեր անգամ չքաջալերեցին «Քաղաքացիական պայմանագրին», թեպետ հանգամանքը ֆիլտրում է ընդդիմադիր դաշտը: Առհասարակ խնդիրն այն չէ, թե ստեղծված շարժմանը որքանով կհաջողվի արդյունքի հասնել: Ես չեմ կարծում, որ նույն Ն. Փաշինյանը ռոմանտիկ գործիչներից է: Նա փորձված է, անցել է նաև «Մարտի 1–ով»: Այսինքն՝ նա, ամեն դեպքում, պրագմատիկ գործիչ է»:

 

Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan