Yerevan, 15.October.2018,
--
:
--
,

Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները փակել էին Հաղթանակի կամուրջը. երեխա տեղափոխող մեքենային թույլ չտվեցին անցնել

 Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները փակել են Հաղթանակի կամուրջը: Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Բաղրամյան պողոտա շարժվող ակտիվիստները կտրուկ փոխեցին ուղղությունը դեպի Հաղթանակի կամուրջ` հեռացնելու համար այնտեղ գտնվող ավտոքարշակը, որը տեղում էր երթևեկությունը վերականգնելու նպատակով:

Խցանման մեջ հայտնված ուղևորներին, ովքեր երեխայի հետ էին և խնդրում էին բացել ճանապարհն իրենց մեքենայի համար, Փաշինյանը թույլ չտվեց անցել կամրջով ու շարունակեց ճանապարհը:

Նա նաև իր կողմնակիցներին հանձնարարեց թուլացնել ավտոքարշակի անիվները:  Երթի մասնակիցները շարունակեցին երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Մի խումբ ակտիվիստներ փակել են Մաշտոցի պողոտայից դեպի Հանրապետության Հրապարակ, Սարյան փողոց, Փակ շուկա և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն տանող հատվածը. Ամիրյան-Մաշտոց խաչմերուկին երթևեկություն չկա:

Այս պահին դադարեցված է երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել են նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից:

Ոստիկանությունը հայտարարել է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ։ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբակային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում։

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan