Nyut.am | 2030 թվականին աշխարհի հարստության 60 տոկոսը կենտրոնացած կլինի բնակչության 1 տոկոսի մոտ. կանխատեսում
Yerevan, 16.August.2018,
--
:
--
,

2030 թվականին աշխարհի հարստության 60 տոկոսը կենտրոնացած կլինի բնակչության 1 տոկոսի մոտ. կանխատեսում

2030 թվականին համաշխարհային բարեկեցության մոտավորապես երկու երրորդը կվերահսկվի բնակչության 1 տոկոսի կողմից: Այդ մասին վկայում Է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի գրադարանի կանխատեսումը:

Այս տվյալները նախազգուշացում են աշխարհի ղեկավարների համար առ այն, որ բնակչության ամենաունեւոր մասի կողմից հարստությունների շարունակվող կուտակումը կնպաստի հասարակության մեջ անվստահության եւ դժգոհության աճին, եթե իշխանությունները միջոցներ չձեռնարկեն հաշվեկշիռը փոխելու համար, գրում Է The Guardian թերթը:

Հրապարակված գնահատումների համաձայն, այն թրենդների պահպանման դեպքում, որոնք դիտվում են 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակներից, ամենահարուստ մարդիկ, որոնք կազմում են բնակչության 1 տոկոսը, կտիրեն համաշխարհային հարստությունների 64 տոկոսին:

Ուսումնասիրությունը ցույց Է տալիս, որ 2008 թվականից մոլորակի՝ 1 տոկոս կազմող ամենահարուստ մարդկանց կարողության աճի միջին տեմպերը հասնում են տարեկան 6 տոկոսի, իսկ բնակչության մնացած 99 տոկոսինը՝ ընդամենը 3 տոկոսի: Համայնքների պալատի գրադարանում կանխատեսում են, որ այդ թրենդի պահպանման դեպքում 2030 թվականին աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը ներկայիս 140 տրլն դոլարից կաճի մինչեւ 605 տրլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan