Nyut.am | ՀՅԴ-ն հավանություն է տալիս վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը
Yerevan, 21.August.2018,
--
:
--
,

ՀՅԴ-ն հավանություն է տալիս վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ապրիլի 14-ին ՀՀԿ խորհրդի կողմից վարչապետի պաշտոնում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման կապակցությամբ: Հայտարարությունում ասվում է.

«Վերահաստատելով 2016թ.-ի փետրվարի 24-ին կնքված քաղաքական  համագործակցության մասին  համաձայնագրով եւ 2017թ. մայիսի 11-ին  քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ամրագրված ռազմավարական նպատակներին և քաղաքական առաջնահերթություններին իր հավատարմությունը`

նկատի ունենալով, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և քաղաքական կոալիցիայի հուշագրով ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը,

հաշվի առնելով ՀՀԿ Խորհրդի որոշումը վարչապետի թեկնածու առաջադրելու մասին՝

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը։

Նոր սահմանադրությամբ սկսված համակարգային փոփոխությունները  արդեն իսկ որոշակի դրական սպասումներ եւ որակական  տեղաշարժեր են արձանագրել։ Թեև մեր երկրում առկա են բազմաթիվ լրջագույն մարտահրավերներ եւ լուծում պահանջող խնդիրներ, սակայն վերջին երկու տարվա ընթացքում արձանագրված  որոշակի հաջողությունները հուսադրում են, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։

Պետական և հասարակական կյանքում բեկումնային փոփոխություններ կատարելու ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկելու հասարակական պահանջ եւ ակնկալիք է ձեւավորվել, ինչը պարտավորեցնում է բոլորիս։ 

Մենք գիտակցում ենք, որ հանձնառություն և պատասխանատվություն ենք ստանձնել նոր որակի իշխանություն ձեւավորելու,   հասարակության մեջ պետության եւ ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, առաջանցիկ զարգացում, սոցիալական արդարություն, մրցակցային հավասար պայմաններ ապահովելու հարցում եւ վստահ ենք, որ հաջողելու ենք»։

 

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan