Երևան, 22.Հուլիս.2018,
--
:
--
,

Հանրային ռադիո ներխուժած Փաշինյանն ու մյուս անձինք լքեցին շենքի տարածքը

Հանրային ռադիո ներխուժած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու մյուս անձինք լքեցին շենքի տարածքը: Նրանք գրեթե մեկ ժամ Հանրային ռադիոյի շենքում  էին, պահանջում էին ուղիղ եթեր: Հանրային ռադիոյի տնօրինությունն առաջարկել էր տրամադրել ուղիղ եթեր, սակայն կոնկրետ ժամի՝ 19:00-ին: Ռադիոյի տնօրինության առաջարկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չընդունեց:

Նիկոլ Փաշինյանն ընթերցեց իր ուղերձը տեղում գտնվող լրատվամիջոցների համար: Ուղերձն ընթերցելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու ակցիայի մասնակիցները լքեցին ռադիոյի շենքի տարածքը: Նրանք Երևանի փողոցներով շարունակում են իրենց քայլերթը` քաղաքացիներին իրազեկելով սպասվող հանրահավաքի մասին:

Նիկոլ Փաշինյանը երկշաբաթյա քայլերթ էր կազմակերպել, Գյումրիից եկել Երևան` ոտքով կտրել անցնելով 212 կիլոմետր և կատարելով շուրջ 320 հազար քայլ: Ապրիլի 13-ի երեկոյան հանրահավաքից հետո նրանք փակ են պահել Ֆրանսիայի հրապարակը:

ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 07.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում: Ֆրանսիայի հրապարակում հատվող փողոցները մայրաքաղաքի համար կենսական նշանակության ճանապարհներ են, որոնցով երթևեկող ՀՀ քաղաքացիների համար արդեն իսկ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ և անհարմարություններ:Հավաքի բնականոն ընթացքի ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, հավաքի վայրում կարգադրիչների բացակայությունը, ոստիկանության ներկայացուցիչների հետ չհամագործակցելը, հավաքի մասնակիցների կողմից համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տեղափոխումը հավաքի վայր փաստում են, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը:

loading...
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan