Մարսի ավազաբլուրները` շարժման մեջ. NASA-ի լուսանկարը

Փասադենայում NASA-ի Հրթիռային շարժման լաբորատորիան (JPL) հրապարակել Է Մարսի լանդշաֆթի նոր լուսանկար:
Նկարահանումն արվել Է Մարսի հետախուզական արբանյակի (MRO) կողմից: Լուսանկարում պատկերված Է մոլորակի ավազային ռելիեֆը, որը կազմավորվել Է երկարատեւ կլիմայական փոփոխությունների արդյունքում:
Կադրում հայտնվել Է Lobo Vallis անվանումը կրող տեղանքը:
Լուսանկարում երեւում են ավազային լանդշաֆթի ալիքավոր գծերը: Ինչպես նշում են JPL-ի մասնագետները, քամու ներգործությամբ ավազաբլուրներն աստիճանաբար տեղաշարժվում են դեպի տեղանքի ավելի ցածր մասեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: